Էրդողանն ավելի մեծ սպառնալիք է աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը․ Դավութօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ սպառնալիք է աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Այս մասին հայտարարել է թուրք առաջնորդի նախկին դաշնակից, Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, գրում է The National-ը: Դավութօղլուն իր կուսակիցների առջև ունեցած ելույթում հայտարարել է, թե Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետության մշակույթն է, որը տարածել են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին Էրդողանն է: «Ցեղապետության չափանիշը ընտրության բացակայությունն է, իսկ ընտրությունը ժողովրդավարության չափանիշն է։ Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, և կա խորը կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորում են դրսում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- հայտարարել է նա։ Դավութօղլուն նաև քննադատել է կառավարման նախագահական համակարգը, որը կյանքի է կոչվել 2016 թվականին  Էրդողանի կողմից: Նա նշել է, որ  երկիրը պետք է վերադառնա խորհրդարանական համակարգի, քանի որ ներկայիս համակարգը միայն ճգնաժամեր է առաջացնում: Նա վերահաստատել է արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իր պահանջը, որն ընդդիմությունն առաջ էր քաշել հոկտեմբերի սկզբին:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները