Խելագարություն է մեղադրել մեզ իշխանությունը զավթելու կամ նման ցանկության մեջ

Արտգործնախարարների հանդիպման, ինչպես նաև ընդդիմության քայլերի շուրջ զրուցել ենք ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

-Պարո՛ն Շարմազանով, ԱԳ նախարարների Ժնևի հանդիպումն ու դրան նախորդած մյուս հանդիպումները ի՞նչ օգուտ տվեցին պատերազմի դադարեցման հարցում, որը չի հաջողվում իրականացնել։

-Ակնհայտ է, որ արդեն երեք միջնորդությունները Ադրբեջանի և Թուրքիայի կոպիտ խախտումով չիրականացան։ Ակնհայտ է, որ այդ միջնորդությունները մերժվեցին հենց ադրբեջանաթուրքական ահաբեկչական տանդեմի կողմից։ Սա՝ մեկ։ Երկրորդը, ակնհայտ է, որ սեպտեմբերի 27-ից հետո արդեն նոր տարածաշրջանային քարտեզ է փորձում վերաձևավորվել ռեգիոնալ տերությունների ներգրավվածությամբ։  

Այստեղ առաջինը Թուրքիայի ներգրավվածությունն ենք ակնհայտ տեսնում, Իրանի փոխարտգործնախարարի այցն է դրա մասին խոսում, Ռուսաստանի ակտիվացումը, նաև Մակրոնի, Թրամփի ակտիվացումը։ Բայց մի բան ակնհայտ է, որ, իմ կարծիքով, հիմնական խաղացողը շարունակում է մնալ պաշտոնական Թուրքիան։ Քանի որ ռազմական դրություն է, շատ փակագծեր չեմ կարող հիմա բացել, բայց ես իմ կարծիքը կարող եմ ասել, որ հայկական դիվանագիտության խնդիրը պետք է լինի հետևյալը՝ Թուրքիան պետք է դուրս վռնդվի Մինսկի խմբից, որպես ապակառուցողական էլեմենտ, և պետք է ամեն ինչ անել, որ Թուրքիան չդառնա Մինսկի խմբում համանախագահ երկիր կամ Թուրքիայի դերակատարումը չլինի ավելին, քան եղել է նախկինում։ Սա մեր խնդիրն է։ Երկրորդը, «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը մենք ասել ենք, որ անընդունելի է։ Երրորդը, մեզ համար կա հստակ օրակարգ՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա՝ մեկ, երկրորդ՝ պետք է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր կամարտահայտությամբ ամրագրվի բանակցությունների միջոցով, և երրորդը՝ փաթեթային լուծումից բացի այլ տարբերակներ, ընդհուպ՝ փուլային լուծումը, անընդունելի է։ Մենք սա հստակ ասել ենք և՛ վարչապետի հետ հանդիպումից հետո, և՛ դրանից առաջ։

-Իսկ վարչապետն ինչպե՞ս է արձագանքել այդ ամենին։

-Վարչապետի տեղը ես չեմ կարող խոսել, որովհետև ռազմական դրություն է երկրում, և վարչապետը կամ իր խոսնակը կորոշեն՝ ինչ են ասում։ Բայց ամենակարևորներից մեկը՝ ստեղծված ծանր իրավիճակում, ի դեպ, հենց վարչապետն է այս իրավիճակը բնորոշել որպես ծանր և օրհասական, մենք 16 կուսակցություններով հանդես ենք եկել առաջարկ-պահանջով, որ նախկին նախագահներից, վարչապետներից, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներից և այլ քաղաքական փորձառություն ունեցող գործիչներից ստեղծվի օպերատիվ շտաբ։ Մինչև այս պահը մենք կառավարությունից չունենք որևէ հստակ պատասխան։

-Ձեր առաջարկին հաջորդեց նաև Վազգեն Մանուկյանի առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը հանձնի ռազմական ղեկավարությանը։ Դուք այս առաջարկին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Վազգեն Մանուկյանն առաջարկեց, պաշտպանության նախարարությունն էլ իր կարծիքը արտահայտեց։ Բայց մենք Վազգեն Մանուկյանի առաջարկը կուսակցությունում չենք քննարկել, երկրորդը՝ մեր առաջարկը 16 կուսակցություններով, թե ինչպես ենք տեսնում ռազմական դրության պայմաններում պետական և ազգային ռեսուրսի համախմբումը և էդ ռեսուրսի միասնական և արդյունավետ օգտագործումը, այդ ամենը շարադրել ենք մեր առաջարկությունների մեջ։

-Տպավորություն կա, նաև այդպիսի մեսիջներ են մեզ հասնում, որ ընդդիմությունն էլ միասնական չէ, ընդդիմության թևերում, անգամ կուսակցությունների ներսում կան տարբեր մոտեցումներ, ու թերևս նաև դա է պատճառը, որ չի ստացվում ընդդիմադիր ճակատում մեկ միասնական օրակարգ ձևավորել։

-Ընդդիմությունը բազմաշերտ եղել է ու կա, հիմա նայած, թե մենք ինչ ենք հասկանում ընդդիմություն ասելով։ 16 կուսակցությունների ֆորմատը մի բան է, վարչապետի մոտ արտախորհրդարանական ընդդիմության հավաքը լրիվ այլ ֆորմատով է, այլ ուժեր կան, այսինքն, եթե դու ընդդիմություն ասելով՝ նկատի ունես 16-ի ֆորմատը, որը մենք ստորագրել ենք, ես այնտեղ գլոբալ հակասություն չեմ տեսնում, որովհետև այդ ֆորմատը պատերազմի սկսման օրվանից ի վեր երկու հայտարարություն է արել, երկուսն էլ միասնական ստորագրվել է։

-Թեկուզ հենց այդ ֆորմատով՝ ձեզ մեղադրում են իշխանությունը զավթելու թաքուն մտադրություններ ունենալու մեջ։

Ես կարծում եմ՝ նման գնահատականները իրականությունից բավականին հեռու են և որևէ աղերս չունեն իրականության հետ։ Մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ այդ առաջարկության նպատակը շատ պարզ է, եթե մարդիկ ընթերցեն այդ փաստաթուղթը, կտեսնեն, որ այդտեղ իշխանությունը զավթելու խնդիր չկա, զավթել-մավթել, դրանք շատ ծիծաղելի բաներ են։ Հայրենիքն էսօր վտանգի մեջ է, և մեր առաջարկի նպատակն է՝ օգտագործենք այդ ներուժը, հենց ինքը՝ կառավարությունն է միասնության կոչեր անում, մենք էլ ասում ենք՝ միասնությունը միայն խոսքով չպիտի լինի,լ պետք է գործով լինի, և մեր պետության համար այս ծանր, օրհասական պահին մեծ շռայլություն է՝ չօգտագործել ռազմական, դիվանագիտական, պետական, ճգնաժամային կառավարման փորձ ունեցող նախկին ղեկավարների, գործող քաղաքական գործիչների պոտենցիալը։ Խոսքը սրա մասին է։ Խելագարություն է մեղադրել մեզ իշխանությունը զավթելու կամ նման ցանկության մեջ։ Պետությունն է վտանգի առաջ, մեր հայրենիքն է վտանգի առաջ, այլ ոչ թե իշխանությունը։

-Նախկին նախագահների հանդիպումն ի՞նչ արդյունք տվեց, ի՞նչ որոշվեց այդ հանդիպմամբ։

-Նախկին նախագահների հանդիպումից ամբողջական ինֆորմացիա ունեն բացառապես նախկին նախագահները։ Եվ եթե նույնիսկ ես որոշակի ինֆորմացիա ունեմ, կոռեկտ չի, որ ես հրապարակային դրա մասին խոսեմ։ Բայց ես շատ դրական եմ վերաբերվում այդ հանդիպմանը, դա պատմական հանդիպում էր, և սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայրենիքի համար ծանր վիճակում կարող են մարդիկ իրենց անձնական, քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնել և նստել մի սեղանի շուրջ պետության և ազգային շահի գերակայությունից ելնելով։

 
 
դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները