Տեղի է ունեցել սխալ. Փաշինյանը՝ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու մասին (տեսանյութ)

Տեղի է ունեցել սխալ. Փաշինյանը՝ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու մասին (տեսանյութ)
Տեսանյութեր
26 Դեկտեմբեր, 2019 14:23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում խոստովանել, որ շատ դեպքերում ոստիկանությունը, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները, պետական ծառայողները չարդարացված ագրեսիվություն են ցուցաբերում մարդկանց հանդեպ:

«Դա կոնկրետ պատճառ ունի՝ դա բավարար կրթության, իրազեկվածության, գրագիտության պակասն է, բայց, որպեսզի մենք այս խնդիրը լուծենք, պետք է առաջին հերթին խոստովանենք դա: Հիմա վերջին օրերին ԵՊՀ-ի դեպքը շատ է քննարկվում, պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ, որն իր հետ պետք է բերի հետևանքներ: Մենք այսօր երկու վիճակ ունենք. մի կողմից այսօր կա չափազանցված ագրեսիվության խնդիր և երբ շատ հետևողականորեն պայքարում ես դրանց դեմ, սկսում է համակարգում չափազանցված պասիվության խնդիր», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունը հարցերից չի փախնելու, առերեսվելու է դրանց: «Ոչ մի խնդրից չենք փախնելու. այս երևույթների դեմ և հանուն մարդու իրավունքների պայքարում ոչ մի ավելի շահագրգիռ մարմին, կազմակերպություն չի լինելու, քան կառավարությունը, ես բացառում եմ այդպիսի բան: Զինված ուժերի դեպքերի առնչությամբ Պաշտպանության նախարարից ավելի շահագրգիռ մարդ ՀՀ-ում չի լինելու, դա է նախարարի կոչումը և առաքելությունը: Որ ոստիկանը լինի գրագետ, զերծ մնա անհամաչափ ուժի կիրառումից, դրանից ավելի շահագրգիռ մարդ, քան ՀՀ ոստիկանության պետը, չի լինելու», - ասաց վարչապետը:

Դեկտեմբերի 24-ին ԵՊՀ-ից բերման էր ենթարկվել ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը՝ դեկտեմբերի 20-ին բուհի բակում հնչած կրակոցների գործով։ Նրան տարել էին ձեռնաշղթաներով և ոստիկանական մեծ խմբի ուղեկցությամբ հենց բուհից: Ափոյանը, սակայն, պետք է հարցաքննվեր որպես վկա, իսկ ներկայանալու մասին, իր պնդմամբ, ծանուցում չէր ստացել:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները