Էրդողանն ու Ալիևը՝ թակարդում. հաղթական խաղաքարտ` Երևանին

Այսօր առավոտյան Բաքուն խախտեց նաև երրորդ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հաստատված հումանիտար հրադադարը: Հիշեցնենք, որ մինչ այդ նմանատիպ երկու համաձայնություն էր ձևակերպվել ՌԴ և Ֆրանսիայի ջանքերով: Ընդ որում, ուշագրավ է, որ փաստացի թշնամու ՊՆ-ն դեռ գիշերն էր տեղեկացել, որ հայերը պատրաստվում են առավոտ կանուխ առաջին հերթին լծվեն հրադադարի ռեժիմը խախտելուն և այդ մասին թվիթ էր տեղադրել, հետագայում, իհարկե, հասկանալով իր կոպիտ սխալը, թվիթը ջնջել էին՝ տեղադրելով ժամը 8:00-ից հետո` այսպիսով մատնելով իրենց իրական նպատակները:

Հասկանալի էր, որ այս հրադադարը նույնպես անչափ փխրուն է լինելու, քանի որ Բաքվի և Անկարայի պլանների մեջ պատերազմը ավարտելը չի մտնում: Բաքուն՝ Անկարայի աջակցությամբ, հերթով վարկաբեկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների միջնորդական ջանքերը, այսպիսով փորձելով այդ ֆորմատի մեջ ներգրավել Թուրքիային: Սակայն, Էրդողանը և Ալիևը, մեղմ ասած, սխալվել են իրենց հաշվարկների մեջ: Այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբ Թուրքիայի ներգրավումը ձեռնտու է միայն Ադրբեջանին: Թե ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ ղեկավարները, թե միջազգային այլ կառույցների ղեկավարներ միանշանակ դեմ են արտահայտվել բանակցային ֆորմատի փոփոխությանը և հարավային Կովկասում Թուրքիայի ամրապնդմանը: Հասկանալի է, որ Ալիևի ձեռքերով պատերազմ հրահրելով` Թուրքիան հենց այս խնդիրն է լուծում, այն է՝ դառնալ տարածաշրջանի մոդեռատորներից մեկը: 

Սակայն, Էրդողանը այդ խնդիրը լուծելու հարցում ինչպես ասում են՝ անչափ հեռու է գնացել: Վերջին օրերին Թուրքիայի վարչապետի հայտարարությունները ուղղված գերտերություններին և դրանց լիդերներին, մեղմ ասած, տարակուսելի են: Սկզբում Էրդողանը հոգեկան հիվանդ անվանեց Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին, ինչից հետո Ֆրանսիան հետ կանչեց Անկարայից իր դեսպանին: Էրդողանի այս մարազմատիկ քայլը քննադատեց նաև ԵՄ ղեկավարությունը: Սակայն, Թուրքիայի ղեկավարը, ով ըստ էության ինքը ունի որոշակի հոգեկան խնդիրների բուժման կարիք, շարունակեց նույն ոգով մատ թափ տալ, այս անգամ ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ԱՄՆ-ի վրա: Էրդողանը սրտնեղել է, որ իր եղբոր` Իլհամի վրա ԱՄՆ-ն ճնշում է գործադրում և հայտարարում է, որ ամերիկացիները չգիտեն՝ ում հետ գործ ունեն: 

Թուրքիայի այս պահվածքը ազատում է գերտերությունների ձեռքերը և լեգիտիմ իրավունք տալիս՝ Էրդողանի քաղաքական ամբիցիաները զսպելու նպատակով գնալ ավելի կտրուկ քայլերի՝ ընդհուպ մինչև Արցախի միջազգային ճանաչում: Պատահակն չէ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Արցախը համեմատում է Կոսովոյի, իսկ ՌԴ նախագահ Պուտինը՝ Ղրիմի հետ: Այս տենդենցը պետք է որ լրջորեն մտահոգի Էրդողանին և իր արբանյակ Ալիևին: Բացի այդ, հասկանալի է, որ այժմ միջազգային հանրությունը և հատկապես գերտերությունները կարող են կիրառել նաև տնտեսական և զենքի վաճառքի հետ առնչվող պատժամիջոցներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Չի կարելի բացառել նաև ռեալ հակաահաբեկչական օպերացիան Լեռնային Ղարաբաղի տարածքում, հատկապես, որ նման օպերացիա իրականացնելու կոչով ՌԴ-ին և Իրանին էր դիմել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Մի բան ակնհայտ է՝ ճնշումը Էրդողան-Ալիև տանդեմի վրա ահագնանում է, և վերջիններս ակնհայտորեն հայտնվել են իրենց իսկ լարած ծուղակում… 

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահ Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ամենաընթերցվածները