«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը՝ Երևանում

Երևանում մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերները հնարավորություն ունեցան ունկնդրելու Էռնեստ Շոսսոնի Պոեմը ջութակի և նվագախմբի համար, Ալեքսեյ Շորի «Ուրվականներ» ջութակի կոնցերտը  և «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրի կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Հարվարդի համալսարանի Ռոբերտ Լևինի մրցանակի առաջին դափնեկիր, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիր, Տիբոր Վարգայի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, Մենուհինի անվան մրցույթի ամենաերիտասարդ դափնեկիր Ստելլա Չենը և դաշնակահար Դենիս Կոժուխինը։ Վերջինս, 23 տարեկանում դառնալով Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիր, իր հաստատուն տեղն է գրավել մեր ժամանակի լավագույն դաշնակահարների շարքում։ Համերգը ղեկավարում էր Դմիտրի Յաբլոնսկին։ Մաեստրո Յաբլոնսկին «Գրեմմի» մրցանակի նոմինացված թավջութակահար և դիրիժոր է։ Ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ «Քարնեգի հոլ», «Լա Սկալա», Տոկիոյի Opera City համերգասրահ, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ, Ելիսեյան դաշտերի թատրոն և այլն։ Յաբլոնսկին համագործակցել է աշխարհահռչակ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալյեն, Ռոբերտո Ալանիան, Օլգա Բորոդինան և այլք, ղեկավարել է աշխարհի շուրջ 50 նվագախումբ։ Մաեստրո Յաբլոնսկին կարևորում է սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնած «Արմենիա» փառատոնը։ «Երբ բոլորը մի կողմ են քաշվել, փակել սահմանները, չեղարկել են մեծ թվով համերգներ, փառատոներ, Հայաստանում անցկացվում է այս փառատոնը…»,- ասում է դիրիժորը։ Խոսելով Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ համագործակցության մասին՝ նկատում է, որ հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի հետ ծանոթացել է տարիներ առաջ Ռիգայում, երբ որպես ժյուրիի անդամ մասնակցում էր մերձբալթյան այդ քաղաքում անցկացվող թավջութակահարների մրցույթին. «Այնտեղ էլ Իշխանովի հետ զրույցի ընթացքում միտք ծագեց Իսրայելում անցկացնել փառատոն։ Նրանք հարգանքի արժանի աշխատանք են կատարում. ամբողջ աշխարհում մեծամասշտաբ երաժշտական նախագծեր են իրականացնում, ինչը գնահատելի է»։ Կարդացեք նաև Աշխարհահռչակ կոմպոզիտորների և մենակատարների շքերթ Երևանում Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը, Յաբլոնսկին նշում է, որ առաջին անգամ չէ հանդես գալիս նվագախմբի հետ. «Հրաշալի մթնոլորտ է տիրում կոլեկտիվում։ Դիրիժորը, որպես կանոն, զգում է իր առջև նստած երաժիշտներին, կարող եմ ասել, որ այստեղ հրաշալի մարդիկ են»։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-28-ը Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համակազմակերպիչները՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, «Դասական Հայաստան» մշակութային ՀԿ-ն։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այս օրերին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է սիմֆոնիկ ևս երեք համերգ և մեկ մենահամերգ, որոնք նաև կհեռարձակվեն առցանց տիրույթում։   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

 

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները