Ահա թե ինչպես են գողանում տերմինալները․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տվեց Սայաթ- Նովա գյուղի մի խանութի սեփականատեր: Նա հայտնեց, որ առավոտյան ժամը 5-ի կողմերը տեխնիկական միջոցների կիրառմամբ բացել են խանութի դուռը եւ գողացել վճարային տերմինալը: Սեփականատիրոջ խոսքով`պատճառվել էր շուրջ 800 հազար դրամի վնաս, այդ թվում` տերմինալում եղած 170 հազար կանխիկ գումարը:

Մասիսի ոստիկանները մեկնեցին դեպքի վայր, ձեռնարկեցին համապատասխան միջոցներ: Նույն օրը Արարատի մարզի Դաշտադեմ գյուղի դաշտում հայտնաբերվեց վճարային տերմինալը` վնասված ու դատարկ:

Հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Մասիսի, Արտաշատի եւ Արարատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեց տեղեկություն, որ Սայաթ-Նովա գյուղի գողությունը կատարել են երկու տղամարդ, որոնցից մեկը գտնվում է հետախուզման մեջ` թմրամիջոցների անօրինական շրջանառության մեղադրանքով: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ երկուսն էլ մշտական բնակության վայր չունեն, ժամանակավորապես բնակվում են մայրաքաղաքի Արշակունյաց փողոցի հյուրանոցներից մեկում, որ դա տղամարդկանց կատարած միակ գողությունը չէ, եւ որ գողությունների մեկնում են նրանցից մեկի վարած «ԲՄՎ» մակնիշի բրոնզագույն մեքենայով` ամեն անգամ մեքենային փակցնելով նոր, գողացված համարանիշ:

Սեպտեմբերի 18-ին օպերատիվ խումբը մեկնեց հիշյալ հյուրանոց` տղամարդկանց բերման ենթարկելու: Ժամը 18.05-ին նրանց զբաղեցրած սենյակում իրավապահները սեղանին հայտնաբերեցին երեք ներարկիչ եւ ծխախոտի տուփ` լցված սուր հոտով շագանակագույն զանգվածով: Տղամարդկանցից մեկը հայտնեց, որ տուփի մեջ հերոին է` իր օգտագործման համար: Հյուրանոցի բակում հայտնաբերվեց նաեւ բրոնզագույն «ԲՄՎ-ն»: Տղամարդիկ, թմրանյութով ու մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է 270 հազար դրամ, հեղուկով լցված երեք պլաստիկ տարա, սպիտակ փոշու զանգված, գործիքներ, հագուստ, բջջային հեռախոսներ:

Տղամարդկանցից մեկը, խոստովանելով վերոհիշյալ գողությունը, պատմեց, որ այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներին կատարել են նաեւ տերմինալի գողություններ` Նոր Խարբերդ, Նշավան, Ոսկետափ, Նոր Կյանք, Ակնալիճ եւ Մրգաշեն գյուղերի խանութներից, ընդ որում, վերջին գյուղի՝ երկու խանութից: Գրեթե բոլոր դեպքերում տարել են նաեւ ծխախոտ: Մասիսում եւ Արեւաբույր գյուղում փորձել են գողություն կատարել երկու խանութից, բայց՝ անհաջող, Մասիսի մի խանութից էլ գողացել են միայն ծխախոտ:

Մրգավետ-Ջրաշեն գյուղերի ճանապարհին՝ առվի մեջ, հայտնաբերվեց վճարային տերմինալ, որը, ըստ տղամարդու, գողացել են Նշավանի խանութից:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ․․․

դիտվել է 3225 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները