Փաշինյանի ամբարտավանությունը․ իշխանությունն անցնում է մի վտանգավոր գիծ որից անդին ինքնաոչնչացումն է

 
Գագիկ Ծառուկյանն ու նրա քաղաքական թիմը 2018-ի ճակատագրական թվին մի քանի անգամ բառի իսկական իմաստով փրկեցին հեղափոխությունը, համենայն դեպս՝ արեցին հնարավոր ամեն բան, որպեսզի դրամատիկ իրադարձությունները բռնություններով ու արյունով չուղեկցվեն և ունենան լեգալ, լեգիտիմ հանգուցալուծում՝ խորհրդարանում։
Ծառուկյանն այդպես վարվեց, որովհետև կարևորեց հանրության կարծիքը, ժողովրդի կամքը։
Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսին երբեք օրինական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի, եթե չլինեին «Ծառուկյան դաշինքի» գործուն աջակցությունը, քվեները, նույնը վերաբերում է նաև խորհրդարանական արտահերթ ընտրությունների սահուն և օրինական կազմակերպմանը։ Համարձակվում եմ պնդել, որ մինչև հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան, այսինքն՝ խորհրդարանական ընտրությունների անկացումը, Ծառուկյանն ու ԲՀԿ-ն իշխանության համար կատարել են հեղափոխության բարձիկի անփոխարինելի դերը՝ մասնակցություն ունենալով նաև Փաշինյանի անցումային կոլաիցիոն կառավարությանը։
Պատահական չէ, որ 2018-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված Հուշագրում Փաշինյանը ԲՀԿ-ն համարում է «հեղափոխության աջակից ուժ»(մեջբերումը հայտնի Հուշագրից է)։
Ի դեպ, այսօրվա իշխանության ներկայացուցիչներն ու անձամբ վարչապետը ցինիկորեն ստում են, երբ Հուշագիրը կապում են միայն արտահերթ ընտրությունների հետ, որովհետև այն շատ ավելի ընդգրկուն փաստատթուղթ է, որով անդրադարձ է կատարվում նաև մարդու իրավունքների, անվտանգության, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող, ներդրումներին առնչվող խնդիրներին(տե՛ս Հուշագրի 4-րդ կետը )։
Երբ այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ ու պատվերով քրեական հետապնդում է սանձազերծվել Գագիկ Ծառուկյանի դեմ՝ նպատակ ունենալով ամեն գնով մեկուսացնել նրան, դա առաջին հերթին վկայում է Փաշինյանի քաղաքական ամբարտավանության մասին․ գործող վարչապետը թքած ունի ցանկացած պայմանավորվածության, նույնիսկ գրավոր փաստաթղթի, անգամ՝ իր պարտավորությունների վրա։ Եթե նույն տրամաբանությամբ ու ամբարտավանությամբ Փաշինյանը վերաբերում է իր արտաքին պայմանավորվածություններին, ապա տխուր հետևանքները երկար սպասեցնել չեն տալու։ Նիկոլ Փաշինյանը մի մարդ է, որի հետ երկրի ներսում և դրսում որևէ մեկը չի ցանկանում պայմանավորվել․ նրա խոսքը կորցրել է սոլիդությունը։
Հիմա գանք Ծառուկյանի դեմ հարուցված գործի իրավական բաղադրիչին՝ չնայած դրա ակնհայտ բացակայությանը։ Խորհրդարանական ընդդիմության ղեկավարի դեմ քրգործ է հարուցված ու կալանքի միջնորդություն է ներկայացված մի գործով, որտեղ նրա դեմ գոյություն չունի որևէ ցուցմունք։ Բացի այդ՝ գործ ունենք ակնհայտ ընտրողական արդարադատության հետ, երբ իշխանության կողմից սուբյեկտիվ պատճառներով թիրախավորվում է օրվա ընդդիմության առաջնորդը, որի կալանքի թեման արդիական դարձավ մեծ հանրահավաք նախաձեռնելուց անմիջապես հետո։ Այսինքն, Ծառուկյանը, համաձայն ԵԽԽՎ հայտնի բանաձևի, ենթարկվում է քաղաքական հետապնդման՝ չորս հատկանիշներից առնվազն մեկով։
Իշխանության քաղաքական նպատակը հայտնի է․ նա փորձում է կազմաքանդել ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ վերացնելով այլընտրանքը, կանխել քաղաքական գործընթացը, որը միտված է նոր որակի իշխանության ձևավորմանը։ Նման խոտոր ճանապարհով 2015-ին գնացել է Սերժ Սարգսյանն՝ ընդամենը մեկ տարի հետո հանրային ընդդիմադիր տրամադրությունները հասցնելով շատ վտանգավոր ռադիկալացման։
Նիկոլ Փաշիյանը հերթական անգամ սխալվում է․ նա, իհարկե, վարկաբեկված մի դատավորի միջոցով կարող է մի քանի շաբաթով կամ ամսով ազատազրկել Ծառուկյանին, սակայն դրանից իշխանության ապիկար կառավարումն ավելի որակյալ չի դառնալու, երկրի առջև ծառացած խնդիրները չեն վերանալու, հանրային դժգոհությունն ավելի արմատական ու ընդգրկուն է դառնալու։ Նպատակ ունենալով կազմաքանդել ԲՀԿ-ն՝ իշխանություն ակամայից ապալեգիտիմացնում է նաև 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ անցնելով մի վտանգավոր գիծ, որից անդին ինքնաոչնչացումն է։
 
 
 
դիտվել է 21 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահ Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ամենաընթերցվածները