«Լուսինեն չի քանդել իմ ընտանիքը». Վահագն Գալստյանը` ամուսնալուծության և երեխաների հետ նոր ընտրյալի հարաբերությունների մասին

Դերասան Վահագն Գալստյանի և դերասանուհի Շուշան Ղազարյանի ամուսնալուծության մասին ասեկոսեները վաղուց էին շրջանառվում, սակայն վերջնական պատասխան ստացան միայն վերջերս, երբ Վահագնը լուսանկար հրապարակեց նոր ընտրյալի' 28-ամյա Լուսինեի հետ։  Սա քննարկումների տեղիք տվեց, թե զույգն ամուսնալուծվել է Լուսինեի պատճառով։  Tert.am Life-ի հետ զրույցում Վահագնն ասաց, որ այդպես չէ և մանրամասներ պատմեց։   «Ես վաղուց եմ ամուսնալուծվել։ Թող չվերագրեն, թե իմ նոր ընտրյալը կապ ունի ամուսնալուծությանս հետ։ Նա բարոյական մարդ է, ինչպես ես։ Մարդիկ մտածում են, թե Լուսինեն տուն է քանդում։ Ուզում եմ բարձրաձայնել, որ այդպիսի բան չկա։ Ես Լուսինեին հանդիպել եմ իմ ամուսնալուծությունից բավականին հետո։ Նա նորմալ հայուհի է։ Ես վատ եմ զգում, որ իրեն այսպիսի բաներ են վերագրում»,- ասաց դերասանը։   Վահագնը հայտնեց, որ պատրաստվում է երկրորդ անգամ ընտանիք կազմել. «Ես ինքս ընտանիքի մարդ եմ  և չեմ պատկերացնում ինձ առանց ընտանիքի։ Ընտանիքը եկեղեցուց ուժեղ բան է։ Մարդը պետք է ընտանիքը հասկանա, որպեսզի կարողանա եկեղեցի գնալ»։   Վերջին շրջանում քննարկումներ կային, թե դերասանը կապ չունի իր երեխաների հետ։ Նա նշեց, որ երեխաների հետ մշտական կապի մեջ է։ «Նրանք ինձ հետ չեն ապրում, սակայն երեկ տղաս էր ինձ մոտ, առաջին օրը' դուստրս։ Ես ցմահ իրենց հայրն եմ, ոչ ոք չի կարող խոչընդոտել դրան,- ասաց նա ու հավելեց, որ ապագա կինն էլ շատ լավ է կեզու գտնում իր երեխաների հետ,– Շատ հիանալի է, որ Լուսինեն ու երեխաներս շատ լավ, ջերմ հարաբերություններ ունեն։ Ես հետամուտ կլինեմ, որ այդ տաքուկ անկյունը մնա։ Ես հիացած եմ իրենց շփմամբ»։   Ինչ վերաբերում է նախկին կնոջ' Շուշանի հետ հարաբերություններին' Վահագնը ասաց. «Նա իմ երեխաների մայրն է։ Ես ոչ միտ տեղ չեմ փնովում նրան, չեմ էլ ուզում։ Ես իմ երեխաներին լուրջ եմ վերաբորում' ամեն դուստր իր հայրիկի բարոյական հայելին է, ամեն տղա իր հոր զենքը։ Ես կողմ եմ նորմալ, սոլիդ հարաբերություններին, իսկ ինչ վերաբերում է անձնականին...

Ավելին՝ այստեղ...

դիտվել է 448 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները