Գեւորգ Թամամյանը քիչ առաջ ազատման դիմում է ներկայացրել եւ նշել պատճառը

Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուզում են տեղեկացնել, որ քիչ առաջ ներկայացրել եմ ազատման դիմում Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնից եւ Արյունաբանական կենտրոնում որպես մանկական ուռուցքաբան-արյունաբան հետագա աշխատանքից:

Որոշմանս պատճառ է հանդիսացել այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է սույն թվականի հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն:

Հպարտ եմ եւ երջանիկ, որ ինձ կարող եմ համարել բժիշկ Դանիելյանի աշակերտը, ում օրինակով տարիներ առաջ ընտրեցի մանկական ուռուցքաբան-արյունաբանի մասնագիտությունը: Երբ 2018թ-ին բժիշկ Դանիելյանը հետ վերադարձավ Հայաստան եւ նշանակվեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն, համարել եւ համարում եմ այդ նշանակումը հեղափոխության լավագույն ձեռքբերումներից մեկը, ինչը նաեւ թույլ տվեց համախմբել եւ միավորել ամբողջ ոլորտը: Վերջին երկու տարիների ընթացքում ահռելի աշխատանք կատարվեց արյունաբանության եւ մանկական ուռուցքաբանության բնագավառում եւ համոզված կարող եմ ասել, որ այդ զարգացումն այլեւս անշրջելի է:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք նպաստեցին եւ մաս կազմեցին այս զարգացմանը, իսկ Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ թիմին կխնդրեմ նույն կերպ շարունակեն այն բոլոր զարգացման ծրագրերը, որոնք նպաստելու են եւս մեկ երեխայի առողջացման:

Հարգանքով՝

Գեւորգ Թամամյան»։

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները