Ինչի համար են քննադատում Արսեն Թորոսյանին

2020 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 191 հոդված, որոնցից 107-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 82-ը՝ չեզոք։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում։

«Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն, անդրադառնալով Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված իրավիճակին, խոսել է նաև Արսեն Թորոսյանի մասին, նշելով․ «Իրականում այսօրվա իշխանությունը մարմնավորվում է Արայիկ Հարությունյանի դեմքով, թեպետ իրեն ընտրել են Փաշինյանի ստվերի տակ: Երեւի ընտրողները չեն էլ իմացել ում են ընտրում. ընտրել են Փաշինյանին, և պատահական մեկը հայտնվել է կարևորագույն առանցքային պաշտոնում:

Եթե կառավարությունն այլընտրանք ունենար՝ կփոխեր, որովհետեւ այդ ոմն մեկի գործունեությունը հարվածում է հենց Փաշինյանի հեղինակությանը:

Իհարկե, այդ կերպարի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը եղել և լինելու է արդիական, բայց այստեղ ավելի խորքային են խնդիրները: Այդ կերպարին (նկատի ունի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին) և Արսեն Թորոսյանին իբրեւ անհատի չի կարելի մոտենալ, նրանք օրվա իշխանության դիմագիծն են»:

Մամուլն, անդրադառնալով Կառավարության գործունեությանը, գրել է․ «Մի կառավարություն, որ իր կազմում ունի Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, Զարեհ Սինանյան, մի կառավարություն, որ ԱԺ-ում ունի կատարյալ թերուսների եւ անգրագետների միատարր եւ կայուն մեծամասնություն, մի կառավարություն, որ խաղալիք է դարձել օտարերկրյա գործակալների եւ սորոսական թափթփուկների ձեռքին, պետք է անհապաղ հրաժարական տա եւ գլխիկոր հեռանա»:

 

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Հայրենիք»-ն առաջինն էր, որ դեռևս ապրիլին քաղաքացիներին դիմակներ էր բաժանում՝ խրախուսելով համավարակի դեմ պայքարի այդ միջոցը դեռ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը կասկածի տակ էին դնում վիրուսի վտանգավորությունը ու դիմակների օգտակարությունը»։

Արսեն Թորոսյանը քննադատությունների է ենթարկվել նաև այն բանի համար, որ համավարակի շրջանում մեկնել է արձակուրդ։ Հասարաքաղաքական գործիչները նշում են, որ համավարակի դեմ պայքարը տապալած նախարարն իրավունք չուներ այս շրջանում արձակուրդ մեկնել։

«Մեդիա պաշտպան»

Ավելին

 

 

 

 

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները