«Արնաթաթախ ընկած էր ասֆալտին». Հայաստանում 19-ամյա տղան սպանել է «ռիվոկ» անող երիտասարդին

Առաջին լրատվականը գրում է.   Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Վաղինակ Մ.-ի գործի դատական քննությունը: 1999 թվականին ծնված Վաղինակ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի բնակիչ Նարեկ Պ.-ն իր «ՎԱԶ-2107» մեքենայով մատուցել է տաքսու ծառայություն: 2018 թվականի մարտի 21-ին, ժամը 21-ն անց 20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Օմար Օ.-ն Նարեկի հետ պայմանավորվել է, որ իրեն մեքենայով հարևան գյուղ տանի: Նարեկ Պ.-ն դուրս է եկել, որ գնա պատվիրատուի նշած վայրը՝ Արմավիր գյուղի կենտրոն: Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին Նարեկը շարունակ զանգել է  ընկերուհուն, սակայն վերջինս չի նկատել, որ հեռախոսը զանգում է ու չի պատախսանել զանգերին: Նարեկը մինչև պատվիրատուին հասնելը մտել է այն փողոց, որտեղ բնակվում էր ընկերուհին ու արագ անցել է Վաղինակի և նրա եղբոր կողքով: Փողոցը հողածածկ էր, փոշի է բարձրացել: Վաղինակը փորձել է կանգնեցնել Նարեկի մեքենան ու դիտողություն անել, բայց Նարեկը մեքենան չի կանգնեցրել, ուղևորվորվել է դեպի պատվիրատուի նշած վայրը: Վաղինակը զանգել է ընկերոջը՝ Ռաֆայելին, ու խնդրել է կանգնեցնել Նարեկին և պահել, մինչև ինքը հասնի: Այդ պահին Նարեկը հասել է գյուղի կենտրոն, կանգնել է այնտեղ գտնվող կանգառում՝ հենց Ռաֆայելի մոտ: Նարեկի պատվիրատու Օմարը կանգառից քիչ հեռու էր կանգնած՝ «Նոյ» ռեստորանի մոտ: Նա մոտեցել ու նստել է Նարեկի մեքենան, իսկ Ռաֆայելը Նարեկին զգուշացրել է, որ նա սպասի, մինչև իր ընկեր Վաղինակը գա: Ռաֆայելն ասել է, որ Վաղոն ցանկանում է խոսել մեքենան արագ քշելու և փոշի բարձրացնելու վերաբերյալ: Նարեկն ասել է, թե պատվեր է կատարում, վերջացնի, կզանգի ու կգա, կհանդիպեն: Նա շարժվել է՝ ուղևորին տեղ հասցնելու: Անցել է մոտ 150-200  մետր, երբ նրա մեքենային հասել է Վաղինակը, որը եղբոր հետ իրենց մեքենայով հասել էր գյուղի կենտրոն: Տեսնելով նրանց՝ Նարեկը կանգնեցրել է իր մեքենան, իջել է, մոտեցել է եղբայրներին: Նա հարցրել է. «Դու ե՞ս Վաղոն, որ ինձ հարցրել ա»: Վաղինակը իր հերթին հարցրել է՝ ինչո՞ւ է նա փողոցով «անշնորհք ձևով» մեքենա վարում: Նարեկը բորբոքվել է «անշնորհք» բառից: Նրանց միջև լեզվակռիվ է առաջացել: Քաշքշուկ է սկսվել: Նարեկի մեքենայում նստած ուղևորը, լսելով վիճաբանության ձայները, իջել է մեքենայից, մոտեցել է, սկսել է հորդորել, որ դադարեցնեն վեճը: Այդ ընթացքում Նարեկը ձեռքով հարվածել է Վաղինակի կրտսեր եղբոր՝ Դավիթի դեմքին: Օմարը վերջինիս հեռացրել է դեպի մեքենայի առաջամաս, որ կռիվը չշարունակվի: Մինչ Օմարը հանգստացնում էր Դավիթին, Վաղինակը եղբորը հարվածելու համար Նարեկից վրեժխնդիր լինելու շարժառիթով, ըստ մեղադրանքի, կռվի է բռնվել Նարեկի հետ, գրպանից հանել է ծալովի դանակն ու 7 հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Նարեկը հետ է քաշվել դեպի իր մեքենան, Վաղինակը հեռացել է դեպքի վայրից: Օմարը Դավիթին հեռացնելուց հետո վերադարձել ու տեսել է, որ Նարեկը  «արնաթաթախ ընկած է մեքենայի մոտ՝ ասֆալտին»: Օմարը գրկել է նրան, բարձրացրել է, որ նստեցնի մեքենա, այդ պահին տվյալ վայրով անցնող մեքենայի վարորդը կանգնել, իրավիճակը տեսել, Օմարի հետ Նարեկին տեղափոխել է իր մեքենան ու տարել է հիվանդանոց: Սակայն ստացած վնասվածքներից ու արյան սուր կորստից Նարեկ Պ.-ն ժամը 23-ն անց 35-ին հիվանդանոցում մահացել է: Որոշ ժամանակ անց Վաղինակ Մ.-ն կամովին ներկայացել է ոստիկանություն: Պարզվել է, որ Նարեկի հավանած աղջիկը Վաղինակի բարեկամուհին էր, առաջիկա օրերին Նարեկը պատրաստվում էր գնալ նրանց տուն՝ աղջկա ծնողների հետ ծանոթանալու… Սակայն Նարեկն ու Վաղինակը միմյանց չէին ճանաչում, Նարեկը չգիտեր, որ Վաղինակը իր հավանած աղջկա բարեկամն է… Պարզվել է նաև, որ Ռուսաստանում վթարից մահացել էին Վաղինակի հորաքրոջ ու հորեղբոր որդիները, նրանց հուղարկավորությունը եղել էր դեպքից մի քանի օր առաջ, Վաղինակը վրդովվել էր, երբ Նարեկի մեքենան մեծ արագությամբ ու բարձր երաժշտություն միացրած, փոշի բարձրացնելով՝ անցել էր իրենց կողքով… Վաղինակ Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է: Նախաքննության ժամանակ նա հայտնել է, թե Նարեկին սպանելու նպատակ ու ցանկություն չուներ, արարքը կատարել է եղբորը պաշտպանելու համար: Նա նշել է, թե Նարեկը իր հետ ագրեսիվ է խոսել, հարվածել է եղբոր աչքին, ինքը դա տեսնելով՝ գրպանից հանել է դանակը… Երբ Նարեկի հարվածից եղբայրն ընկել է, իր աչքերի առաջը սևացել է… Դեպքին ականտես վկա Օմարը պնդել է, որ Նարեկի հարվածից Դավիթը գետնին չի ընկել, ինքը Դավիթին մի կողմ է քաշել, որ կռիվը չշարունակվի, բայց մինչև Դավիթին հանդարտեցրել է, Նարեկն արդեն դանակահարվել էր… Տուժողի իրավահաջորդը՝ Նարեկի եղբայրը, նշել է, որ Նարեկը  սիրում էր բարձր երաժշտություն միացրած վարել մեքենան: Սակայն եթե անգամ նա արագ է վարել ու փոշի է բարձրացրել, դա որևէ մեկին իրավունք չէր տալիս նրան  սպանելու: Տուժողի իրավահաջորդը պահանջել է մեղավորին պատժել օրենքի ամբողջ խտությամբ: Նա քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել: Դատարանը հաշվի է առել, որ Վաղինակ Մ.-ն ճանաչվել է մեղսունակ, նրա մոտ ախտորոշվել են անձնային գծերի շեշտվածություն,  նաև՝ առողջական որոշ խնդիրներ: Վաղինակ Մ.-ն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է  10 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝  2018 թվականի մարտի 22-ից:

Ավելին

դիտվել է 999 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները