Աննա Հակոբյանն այցելել է «Մեր տուն» սոցիալական-հասարակական կազմակերպություն

 

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Էջմիածնում գործող «Մեր տուն» սոցիալական հասարակական կազմակերպություն։ Աս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:


Կազմակերպության հիմնադիր Տիգրանուհի Կարապետյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կառույցում, հանդիպել է կազմակերպության հարկի ներքո ապրող աղջիկներին և արդեն շրջանավարտներին։ Աղջիկներն Աննա Հակոբյանին պատմել են իրենց առօրեայի, նախասիրությունների, ուսանողական կյանքի, երազանքների ու նպատակների մասին։

«Աղջիկների դեմքից և նրանց տրամադրությունից ակնհայտ է, որ իսկապես ընտանեկան մթնոլորտում են մեծացել։ Հրաշալի աշխատանք եք կատարել։ Շատ կարևոր է այն, ինչ դուք անում եք։ Եթե նախկինում դուք կարողացել եք այդ աշխատանքը անել և աղջիկներին ինտեգրել ու հասարակության լիարժեք անդամ դարձնել, հիմա, կարծում եմ, նոր կառավարության հետ շատ ավելի հեշտանալու է ձեր գործը, իսկ աղջիկները շատ ավելի շահելու են»,- ասել է Աննա Հակոբյանը։

Տիգրանուհի Կարապետյանն էլ շեշտել է, որ «Մեր տան» աղջիկների ամենամեծ երազանքը եղել է բնակարան ստանալը։

«Այս տանիքի ներքո մենք ունեցել ենք և՛ լավ օրեր, և՛ դժվար օրեր, ամեն երեխա սպասել է բնակարան ունենալուն և այսօր արդեն այդ մեծ երազանքը, կարծես, դառնում է իրականություն։ Մեր շրջանավարտներից արդեն երկու հոգի ստացել են բնակարանի վկայական»,- ասել է Տիգրանուհի Կարապետյանը։


Հանդիպմանը աղջիկներն Աննա Հակոբյանին հյուրասիրել են իրենց ձեռքով պատրաստած հալվան ու թխվածքները, նաև նվիրել իրենց ձեռքով պատրաստած ձեռագործ և ասեղնագործ զարդեր, հուշանվերներ։

Այցի ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել «Մեր տան» պատվավոր հյուրերի գրքում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները