Սորոսի հիմնադրամն ինքն էր խնդրում, որ մեզ հետ փոխգործակցեն

Նախօրեին Հանրային հեռուստաընկերություն էր հրավիրվել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության նախագահ Լարիսա Մինասյանը։ Նա Պետրոս Ղազարյանի հաղորդման հյուրն էր։ Ինչքան հասկացանք հաղորդման ընթացքից, նպատակը հաղորդման վերջում հնչեցված հարցն էր, թե ինչպես է ստացվել, որ նախկին իշխանության ներկայացուցիչները եւ տարբեր գործիչներ, որոնք այսօր քննադատում են Սորոսի հիմնադրամին, մերժում նրա ներկայությունը Հայաստանում ու չարիք համարում, ժամանակին «փողեր են ստացել» նույն հիմնադրամից։

Հիմնադրամի նախագահ Լարիսա Մինասյանը պատասխանեց․ «Հարցը հենց նրանում է, որ մեզնից նրանք փողեր չեն ստացել, մենք իրենց չենք ֆինանսավորել, մենք ֆինանսավորում ենք ծրագրեր, եւ այդ բոլոր մարդկանց ծրագրերը եղել են եւ կան, բացարձակ եղել են որպես ժողովրդավարության աջակցություն»։ Ապա սկսեց ցուցակ հրապարակել, թե ովքեր են ժամանակին օգտվել հիմնադրամի ֆինանսներից, որոնք հիմա քննադատում են։ Ցուցակում էին Հայկ Բաբուխանյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արա Բաբլոյանը, Հասմիկ Պողոսյանը, Գագիկ Հարությունյանը, Գագիկ Ղազինյանը, Արթուր Ղազինյանը, Գեւորգ Կոստանյանը, Լիլիթ Գալստյանը, Արա Սահակյանը եւ այլք։ Մենք կապվեցինք «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ եւ հարցրինք՝ իրապես, ինչպե՞ս է ստացվել, որ ժամանակին օգտվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական միջոցներից, իսկ այժմ քննադատում է նրա գործունեությունը։ Ղազինյանը, լսելով հարցը, ծիծաղեց, ապա հավելեց, որ 2007 թվականին այդ հիմնադրամն է խնդրել, որպեսզի փոխգործակցեն միմյանց հետ։
«Ես չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել «ֆինանսավորում ստանալու» տակ Ձեր նշած անձնավորությունը, բայց պատասխանեմ Ձեզ. 2007 թվականին, երբ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը հիմնադրվեց, մենք ձեռնամուխ եղանք միջմասնագիտական կրթության եւ գիտության ներմուծմանը Հայաստանի կրթական համակարգ եւ մշակում էինք «Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագիրը։

Այդ ժամանակ Ձեր ասած այդ հիմնադրամից մեզ նամակ ուղարկեցին, որ իրենք ունեն ցանկություն՝ ծրագրի ուսումնական պլանի մեջ ներառել մի առարկա՝ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը Եվրոպական Միությունում»։ Դիմեցին մեզ, մենք այն ժամանակ առանձնապես չէինք էլ ճանաչում այդ հիմնադրամը, չգիտեինք, թե ինչով է զբաղված։ Տեսանք, որ ինչ-որ հիմնադրամ է, դիմել է, ուզում է, որ այդ ծրագիրն իրականացվի։ Նայեցինք ծրագրի ընդհանուր կառուցվածքը, ընդհանուր տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, ծրագիրը մշակվեց, բայց այն մեզ չի տրվել, տրվել է Երեւանի պետական համալսարանին։ Եթե իրենք այդքան անկեղծ են եւ եթե իրականում ուզում են բացել, թե ինչպիսին է եղել գործունեությունը, ապա պետք է ասեին, որ դա եղել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ առաջին եւ վերջին փոխգործակցությունը, ընդ որում՝ այն ավարտին չի էլ հասել, ընդ որում՝ ծրագիրը չի ներառվել ուսումնական պլանի մեջ, եւ դրանով ամեն ինչ ավարտվել է»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդը, ապա հավելեց, որ հիմնադրամի քաղաքականացումից հետո, որը, ըստ նրա, տեղի է ունեցել 2008-ից հետո, իրենք որեւէ անգամ չեն գործակցել Սորոսի հիմնադրամի հետ։

«Այդ հիմնադրամի գործունեությունը կարելի է պայմանականորեն բաժանել 2 մասի՝ մինչեւ 2008 թվականը եւ դրանից հետո։ Մինչեւ 2008 թվականը այդ հիմնադրամը զբաղվում էր հիմնականում կրթական, հումանիտար գործունեությամբ, համակարգիչներ էր մատակարարում ն, կրթական ծրագիր էր իրականացնում, այսինքն՝ քաղաքական բաղադրիչ չի եղել հիմնադրամի գործունեության մեջ, դա պայմանավորված է եղել այն ժամանակվա իշխանությունների զսպող քաղաքականությամբ։ 2008-ից հետո այդ հիմնադրամն ամբողջապես անցավ քաղաքական գործունեության, որից հետո այլեւս մենք որեւէ առնչություն չենք ունեցել, որովհետեւ ես՝ անձամբ դեմ եմ եղել, որ Հայաստանում օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կառույցները Հայաստանի ներքաղաքական կյանքում ունենան որեւէ ազդեցություն։ Դա ուղղակի շատ պարզունակ մանիպուլյացիա էր, որ իրենք դա փորձեցին անել եւ իմ անունը կապել ինչ-որ մի հիմնադրամի հետ։ Իրենք են մեզ խնդրել, թե կլինի՞, որ այս ծրագիրն էլ մտնի ուսումնական պլան։ Խնդրեցին, մենք էլ քննարկեցինք, ասացինք՝ եթե դուք ուզում եք, ապա կա հնարավորություն՝ ծրագիրը ներառելու, բայց ծրագիրը մշակելուց հետո, բնականաբար, չեղավ, որովհետեւ մեզ չհաջողվեց այդպիսի փոխգործակցություն ապահովել։ Մենք այդ ժամանակ իրականացրել ենք 2 մլն եվրո արժողությամբ Եվրոպական Միության մեծ ծրագիր, եւ իրենց առաջարկը զուտ ֆինանսական տեսակետից մեզ համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացրել»,- ասաց Ղազինյանը։

Կապվեցինք նաեւ Արա Սահակյանի հետ, ով նշեց, որ Պետրոս Ղազարյանին առաջարկ է արել, որ Հանրայինի եթերում այդ հարցին պատասխանելու հնարավորություն ընձեռի իրեն․ «Այդ խոսքն ասվել է Հանրային հեռուստաընկերության եթերով, որն ունի հսկայական լսարան։ Ես կարծում եմ, որ բոլոր բարոյական հիմքերն ունեմ, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը հանրային բոլոր կարծիքները պետք է արտահայտի, որպեսզի ես կարողանամ նույն եթերում, նույն հաղորդմամբ, նույն զրուցավարի ներկայությամբ տալ այդ հարցի պատասխանը։ Ես դիմել եմ պարոն Պետրոս Ղազարյանին՝ ինձ եթեր հրավիրելու խնդրանքով, եւ սպասում եմ պատասխանի։ Կարծում եմ, որ նա անպայման կհրավիրի, եւ այդ հարցերի պատասխանը կստանա ոչ միայն իմ կողմից շատ հարգելի «Հրապարակ» օրաթերթը, այլեւ ողջ հանրությունը»,- ասաց Սահակյանը։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները