«Այն, որ ես կանգնեցի տեսախցիկի առջև, ինձ համար մեծ հաղթանակ է». Էլեն Սարգսյանը` 25-ամյակի, իր ամենամեծ հաղթանակի և մասնագիտական հիասթափությունների մասին

Դերասանուհի Էլեն Սարգսյանն օրերս նշել է ծննդյան 25-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է նշել տարեդարձը, խոսել նպատակների, մասնագիտական հիասթափությունների և իր ամենամեծ հաղթանակի մասին:

Պարզվում է` դերասանուհին 25-ամյակը նշել է երկու օր, բայց ոչ մեծ խնջույքով: «Չէի ցանկանում նշել ծննդյանս օրը, բայց որոշեցի գնալ մեր ամառանոց ընտանիքիս անդամների և մի քանի ընկերուհիների հետ: Հենց ընկերուհիներս համոզեցին նշել օրս: Սերիալային գործընկեներս ներկա չեն եղել, որովհետև մի քանի վաղեմի ընկերներիս հետ էի: Ծնունդս նշեցինք երկու օր` ծննդյանս նախորդող օրն ու հենց ծննդյանս օրը: Ես մի փոքր լարվում եմ, երբ ծննդյանս օրը մեծ խնջույք եմ ունենում, քանի որ պատասխանատվություն եմ զգում հյուրերիս առաջ: Ուզում եմ, որ նրանք իրենց լավ զգան, ուրախ լինեն, իսկ այս տարի շատ հանգիստ էի, քանի որ հյուրեր չունեի»,-ասաց նա:

 

Էլենի խոսքով` տարեցտարի մեկ տարով մեծանալն իր համար խորհրդանշական է, քանի որ ամեն տարի ծննդյան օրվանից հետո մի քանի ամիս մեծ ոգևորություն է զգում: «Այդպես 23-ամյակս էր շատ գեղեցիկ, բայց ոչ թե այդ օրը նշելու, այլ ամբողջ տարվա առումով: 23-ից հետո սկսեցի կյանքն այլ գույներով տեսել, չեմ կարող բացատրել այդ զգացողությունը: Թվերն ինձ չեն վախեցնում, 25-ը շատ գեղեցիկ տարիք է, քիչ է մնում 30-ին: Միշտ կատակում ենք ընկերներով, որովհետև 30-ին ամենամոտը ես եմ: Նույնիսկ 30-ամյակն ինձ համար գեղեցիկ թիվ է, նոր փուլի սկիզբ կլինի»:

Ըստ նրա` 25-ը միայն մի փոքր պարտավորեցնող է նպատակների առումով, բայց փորձում է վանել այդ մտքերը, ամեն ինչ անել իր ժամանակի մեջ, ոչ թե ընկնել ինչ-որ գրված կանոնների հետևից. «Չեմ ցանկանում մեծամիտ հնչի, բայց իմ նպատակները միշտ հեշտ են կատարվել, միշտ մտածել եմ` եթե կատարվի, շատ լավ է, եթե ոչ, ոչինչ, գուցե դա էր ճիշտը: Նպատակների չկատարվելու դեպքում, իհարկե, նաև նեղսրտում եմ, դա նորմալ արձագանք է»:

Էլենն ասաց, որ մասնագիտական հիասթափություններ նույնպես լինում են. «Հատկապես հիասթափվում եմ այն դեպքերում, երբ նախապես մտածում եմ, որ կարող եմ ինչ-որ բան անել, ինձ մոտ պետք է ստացվի, բայց չի ստացվում: Եղել է, որ ինչ-որ բան չի ստացվել ու հուզվել եմ: Հետո հասկացա, որ պետք չէ ինքդ քեզ նեղացնել ու պահանջել ինքդ քեզնից ավելին, քան կարող ես տալ: Յուրաքանչյուր պահի տալիս ենք այնքան, որքան կարող ենք, պետք չէ ճնշել ինքդ քեզ: Մասնագիտական հիասթափություններիս մասին ոչ ոքի հետ չեմ կիսվում, ցույց չեմ տալիս, որ նեղսրտել կամ, թեկուզ, կոտրվել եմ: Փորձում եմ հավատալ, որ մի օր կստացվի դա անել, իսկ եթե նույնիսկ չստացվի, աշխարհի վերջը չէ»:

Դերասանուհին ընդգծեց, որ ցանկացած դեպքում չի կարելի համեմատվել մյուսների հետ. «Նրանք այլ օրգանիզմ են, ունեն այլ հնարավորություններ, չենք կարող մեզ դարձնել մյուսների նման, դա մեզ կործանման կտանի: Չես կարող լինել դիմացինի գլխում, ապրել նրա խնդիրներով, անել ինչ-որ բան նրա նման հեշտ, որովհետև գուցե մյուս հարցերում էլ նրա համար է բարդ, քեզ համար հեշտ»:

Էլենն անկեղծացավ ու ասաց, որ դեռ փոքրուց վախ է ունեցել բեմից,  ուշադրության կենտրոնում լինելուց: «Երբեք մտքովս անգամ չէր անցնի, որ կարող եմ նկարահանվել որևէ հեռուստասերիալում, այն էլ գլխավոր հերոսու կերպարում: Ոչ թե կասկածում էի իմ հնարավորությունների վրա, այլ վախ ունեի, գուցե, բարդութավորվում էի, չգիտեմ: Այն, որ ես կանգնեցի տեսախցիկի առջև, ինձ համար մեծ հաղթանակ է: Չեմ կարող ասել, որ լարվածությունն իմ մեջ լրիվ անցել է, ամեն օր նկարահանվելիս ինչ-որ չափով զգում եմ այդ լարվածությունը, բայց հիմա դա ավելի հաճելի լարվածություն է»:

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները