Բաքվում պատժել են հայ սպային գերեվարողներին. ինչ է պատահել

Ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածել, որ այդ երկրի ՊՆ ղեկավարությունը պահեստազոր է ուղարկել այն զինծառայողներին, որոնք առնչություն ունեն գերված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարմանը, ձայնագրել են հեռախոսներով և տարածել սոցցանցերում: Ինչո՞ւ է Բաքուն պատժել դա անող զինծառայողներին, այն դեպքում, երբ ադրբեջանական քաղաքականության ծանոթ ձեռագիրն ու, այսպես ասած, «ոճը» հուշում են, որ այդ զինծառայողները անգամ պետք է խրախուսվեին: Համենայնդեպս, քնած հային կացնահարած մարդասպանին հերոսացնող իշխանության պայմաններում բավականին տարօրինակ է, որ պատժում են գերեվարված հայ սպայի վերաբերյալ հեռախոսային ձայնագրությունները սոցցանց գցած զինվորներին:   Միևնույն ժամանակ, հազիվ թե այդ քայլով Բաքուն փորձում է որևէ տպավորություն թողնել միջազգային հանրության վրա: Առավել ևս, որ Ադրբեջանը դեռևս չի էլ թույլ տալիս, որ միջազգային մարդասիրական կառույցները այցելեն գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: Ուրեմն ինչո՞ւ են պատժվում նրանք, որոնք սոցցանց են ներբեռնել հայ սպայի գերեվարման հետ կապված տեսանյութեր: Արդյո՞ք այն պատճառով, որ այդպիսով Բաքվին զրկել են ինչ-ինչ պլաններ առաջ տանելու հնարավորությունից, օրինակ՝ այն առնչությամբ, որ հայ սպան հետախույզ և դիվերսանտ է: Բաքուն հենց այդպես էր ներկայացնում եղանակային վատ պայմանների ժամանակ դիրքերի դիտարկման ընթացքում մոլորված հայ սպային: Մինչդեռ սոցցանցերում հայտնված տեսանյութերը հնարավոր է՝ պարունակում են պատկերներ, որոնք, մեղմ ասած, հերքում են Ալավերդյանի դիվերսանտ լինելը:   Մի բան հստակ է, որ Ադրբեջանը մի կողմից՝ գերեվարել է հայ սպային և փորձում է դրա վրա քաղաքական դիվիդենդներ կառուցել և թելադրել պայմաններ, այդ թվում՝ իր երկու հայտնի քարվաճառյան դիվերսանտներին հետ ստանալու «բաղձալի նպատակը» իրագործելու համար, մյուս կողմից՝ հայտնվել է անհարմար վիճակում, և ամեն ինչ չէ, որ ընթանում է Բաքվի սցենարով:   Այստեղ անշուշտ մեր բոլորի գերխնդիրը հայ սպայի կյանքի պահպանությունն է, ինչը զգալի մասով իհարկե կախված չէ հայկական կողմից, սակայն այդուհանդերձ հրամայական է՝ անել հնարավորը, գործի դնել բոլոր ջանքերը նրա կյանքը պահպանելու և հնարավորինս կարճ ժամկետում նրան Հայաստան վերադարձնելու համար: Անշուշտ բոլորս ենք հասկանում, որ այդ հարցերը չափազանց բարդ են, սակայն դա պետության պարտավորությունն է զինվորի և սպայի հանդեպ, որը իրականացնելու համար պետք է անել հնարավորն ու անգամ անհնարինը:

Ավելին

դիտվել է 2269 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները