Նիկոլ Փաշինյանը՝ դպրոցներում դիմակ կրելու պահանջի մասին

Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասով ասեմ, որ վերջին 20 օրում ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր: Սա բարելավում է, բայց նաև բարելավման մեկ այլ ցուցանիշ ունենք՝ ակտիվ դեպքերի թիվը նվազել է ու այս պահի դրությամբ 3000-ից պակաս նման դեպքեր ունենք: Այս մասին կառավարության նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շատ կարևոր է արձանագրել, որ աննախադեպ բարձր է ամենօրյա թեստերի թիվը:

Կարևոր է արձանագրել, որ հայտնաբերվում է քիչ թվով դրական դեպքեր՝ 5-8 տոկոսի շրջանակներում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ: Սա շատ կարևոր է, քանի որ, երբ մարդը, նրա շրջապատը գիտեն կորոնավիրուսով վարակված լինելու մասին, դա ազդում է վարքի վրա: Առաջիկա մեր ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է: Այս առումով կայացվել են որոշումներ, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից: Խոսքը վերաբերում է մասնավորապես դիմակ կրելու պահանջին: Մենք պարտադրված ենք անել քայլեր, որպեզի չվերադառնանք նոր ճգնաժամի:

 
 

Ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցները, որոնք ընդունում ենք, ինքներս ենք պահպանում, մի բան էլ ավելին: Կայացվող որոշումները վերաբերում են նաև մեր երեխաներին: Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում արտոնյալ չեն: Մենք կգնանք այս ճանապարհով, սակայն նաև մոնիթորինգ կանենք: Մեր նպատակն է դուրս գալ սահմանափակումների ռեժիմից»,-ասաց նա:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները