«Այսօր քննում ենք միայն հետևանքները, բայց չէ՞ որ նախ պետք է պատճառը հասկանանք»

Սույն թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը՝ մահվան ելքով: Ալկոհոլից մասսայական թունավորումը թերևս շատերիս ստիպեց նորից անդրադառնալ կարևորագույն՝ սննդի անվտանգության հիմնախնդրին: Տնային պայմաններում պատրաստվող հացաբուլկեղեն, քաղցրավենիք, կաթնամթերք, ալկոհոլային արտադրանք և այլն: Բայց սա հարցի միայն մի կողմն է: Ինչո՞ւ այս ամբողջ արտադրանքը գնորդ ունի, պատճառներից մեկը կարող է լինել էժան գինը, բայց արդյո՞ք մեր առողջությունն ավելի կարևոր չէ, քան նման տեսակի սնունդ գնելը:

«Սպառողների ասոցիացիայի» փորձագետ-իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ նման դեպքերը ցույց են տալիս, որ տնտեսվարող սուբյեկտների հանդեպ չկա ուղիղ և անմիջական վերահսկողություն: «Չկան լծակներ, որոնցով հնարավորություն կլինի վերահսկողություն իրականացնել՝ արտադրանքից սկսած մինչև ապրանքը շուկա և սպառողին հասցնելը: Միևնույն է՝ սպառողը ինչի պահանջարկ էլ ունենա, նա տեսնում է առաջարկվող ապրանքի որակը, թե շուկայում ինչ կա: Երբեմն նաև ցածր գնին նայելով՝ սպառողը կարող է ուշադրություն չդարձնել որակին, արդյո՞ք ապրանքն անցել է համապատասխան փորձաքննություն, լաբորատոր հետազոտություն և այլն:Կարծում եմ, որ այս պարագայում գործ ունենք շուկայի վերահսկողական և սննդի անվտանգության տեսչական մարմինների թույլ վերահսկողության հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ տնային պայմաններում ստեղծված ալկոհոլային խմիչքն առանց որևէ փորձաքննության և թույլտվության, լաբորատար հետազոտության հասել է շուկա: «Չգիտեմ, թե նախաքննությունն ի՞նչ է պարզելու, արդյոք հետո արդյունքները լիարժեք և օբյեկտիվ ներկայացվելու են հասարակությանը, երաշխավորվա՞ծ ենք, որ սա կլինի վերջին դեպքը, սա ասել չենք կարող:

Քանի դեռ բարձիթողի վիճակ է, օրենքը թույլ չի տալիս լիազորությունների հստակ կանոնակարգում և իրացում, քանի չկա լիարժեք և խիստ պատժամիջոցային վերահսկողություն, սա շարունակական բնույթ է կրելու»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Փորձագետ իրավաբանը բարձրաձայնում է իր մտահոգության մասին: «Ցավում եմ, որ այսօր մենք՝ հասարակական սեկտորը, կորցրել ենք համագործակցությունը պետական կառույցների հետ, ասվում է, որ հանրային քննարկումներին և հանդիպումներին խանգարում է համաճարակը: Եթե չկա ցանկություն, կարող են շատ պատճառաբանություններ լինել:

Այս պարագայում, եթե լիներ ցանկություն, հնարավոր էր պարետի սահմանած բոլոր կանոնները պահպանելով, քննարկումներ կազմակերպել: Ի վերջո, կյանքն իր բնականոն հունով առաջ է գնում, խնդիրները գնալով շատանում են, պետք է հանդիպել մարդկանց ու կազմակերպությունների հետ, որոնք առավելագույնս տեղյակ են խնդիրներին, կարող ենք մեր հերթին օգնել պետական գերատեսչություններին վերահսկողություն իրականացնելու հարցում: Շատ դեպքերում, երբ ինչ-որ հրատապ խնդիրների մասով դիմում ենք պետական գերատեսչություններին, մեզ կամ քաղաքացիներին ասում են՝ գրավոր ներկայացրեք ձեր բողոքները, բայց եթե խնդիրը հրատապ է, ինչո՞ւ պետք է ժամանակ ծախսենք այն գրավոր ներկայացնելու վրա:

Ներկայացնելուց հետո այն պետք է քննվի, ուսումնասիրվի, որոշում կայացվի, իսկ սա երբեմն ժամանակի կորուստ կարող է լինել, իսկ խնդիրն էլ գնալով մեծանա: Այսօր շուկան ստուգվում է, ստուգայցեր են իրականացվում բացառապես համաճարակի փաստի հետ կապված, բայց արդյոք ներկրվող ապրանքներն ունե՞ն սերտիֆիկացում, արդյոք որակի գնահատման չափանիշներին համապատասխանող փաստաթղթեր ունե՞ն, սնունդն արտադրությունից դուրս գալուց հետո արտադրական ամբողջ պրոցեսը ճի՞շտ է իրականացվում: Սրանք հարցեր են, որոնք պետք է հստակ պատասխաններ ունենան: Մենք այսօր քննում ենք միայն հետևանքները, բայց չէ՞ որ պատճառ գոյություն ունի, նախ պետք է պատճառը հասկանանք: Արդյոք այս դեպքի բոլոր պատճառները հիմք կդառնա՞ն, որ պետական կառույցներն ավելի զգոն լինեն սննդի անվտանգության հարցում»,-ասում է Չիլինգարյանը:

 

Նա ընդգծում է, որ, ցավոք, տնտեսվարող սուբյեկտները, քիչ ներդրում կատարելով, ցանկանում են ստանալ առավելագույն եկամուտ: «Պատճառաբանությունը հետևյալն է՝ լավ արտադրանք ունենալու համար ամեն ինչը տեղը տեղին պետք է արվի, իսկ այդ դեպքում ապրանքի գինը թանկ կլինի, իսկ սպառողն էժան ապրանք է ուզում: Ստացվում է՝ նվազ որակ, ցածր գին: Այստեղ երկակի խնդիր է առաջանում, սպառողը ցանկանում է իր գրպանին հարմար ապրանք գնել, իսկ տնտեսվարող սուբյեկտն էլ այս դեպքում նրան «տալիս է» ապրանք, որի որակն այնքան էլ լավը չի լինում:

Այստեղ տնտեսվարող սուբյեկտների խնդիրն է, որովհետև ավելի հեշտ է վերահսկել արտադրական գործընթացները և թույլ չտալ նման ապրանքների մուտքը շուկա, քան հետո վերահսկել շուկան: Պետք է պարբերաբար ստուգվի բոլոր տեսակի ապրանքների որակը, սպառողին ասեն՝ ընտրությունը քոնն է, բայց նման խնդիր կա, այս ապրանքն ունի նման որակ, պատասխանատվությունը քեզ վրա է»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Ավելին

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները