Ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունները Գերագույն դատարանի ստեղծմամբ

Հայաստանում դատարանների գործունեության հետ կապված դժգոհություններ միշտ էլ եղել են, սակայն մի հարց է, որ արդարադատության համակարգը կատարելագործված չէ, բայց մեկ այլ հարց է, երբ դատական համակարգը դառնում է իշխանությունների կամակատարը։ Դատական համակարգի բարեփոխման համար անհրաժեշտ է նախ վերլուծել առկա փորձը և դատարանների ինստիտուտների գործունեության արդյունավետության մակարդակը, ապա դրա հիման վրա ներդնել նոր և առավել արդյունավետ համակարգ։

Եվ այս հարցում հատուկ կարևորություն է ներկայացնում դատական իշխանության անկախության և ինքնուրույնության հարցը, երբ այն հնարավորություն կունենա հակակշռել և զսպել օրենսդիր և գործադիր իշխանություններին։ Մոտ երկու տարի շարունակ ՀՀ իշխանությունները հանրային քննարկումների օրակարգում թեժ են պահում արդարադատության համակարգի բարեփոխման կամ, այսպես կոչված, վեթթինգի թեման։ Բայց այս բարեփոխումների անվան տակ տեսնում ենք, թե ինչպես է դատական համակարգը ճնշումների ենթարկվում քաղաքական իշխանության կողմից։ Քաղաքական ուժերի և փորձագետների գերակշիռ մասի համոզմամբ, բարեփոխումների անվան տակ իշխանությունները ցանկանում են ունենալ մի դատական համակարգ, որը լիովին կախված կլինի իրենցից։

Իսկ դա նշանակում է, որ իշխանությունները նպատակ ունեն արդարադատության համակարգում նախատեսվող բարեփոխումները ծառայեցնել իրենց քաղաքական նպատակներին և այն օգտագործել որպես գործիք իրենց իշխանությունը պահելու ու դատական իշխանության միջոցով ընդդիմությանը ճնշելու համար։ Իշխանությունների այսպիսի քաղաքականությունը բացահայտորեն դրսևորվում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներում, երբ ՍԴ-ի ինքնուրույն և անկախ գործելակերպը հարուցեց իշխանությունների դժգոհությունը։ Դրա համար էլ նրանք փորձեցին ելքեր գտնել ՍԴ դատավորներին փոխելու և իրենց մարդկանցով փոխարինելու ուղղությամբ։

Եվ ԱԺ-ում ընդունվեց այն սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պետք է դադարեցվեին ՍԴ երեք դատավորների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ազատվեր ՍԴ նախագահի պաշտոնից։ Տարբեր փորձագետներ հարցականի տակ են դնում այս որոշման սահմանադրականության և իրավաչափության հարցը, ինչն էլ ՍԴ-ում ճգնաժամի առաջացման նախապայման է դարձել։ Ընդ որում, ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը շարունակում է խորանալ, քանի որ իշխանություններին տևական ժամանակ չի հաջողվում «հեռացած» ՍԴ դատավորների փոխարեն նոր դատավորներ ընտրել։ Սրան էլ գումարվում է այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու 3 ՍԴ դատավորները իրենց իրավունքների վերականգնման հարցով դիմել են ՄԻԵԵվ հաշվի առնելով ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան՝ մեծ է հավանականությունը, որ նշված գործով ոչ միայն կհաստատվի դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստը, այլև կսահմանվի ՀՀ պարտավորությունը հնարավորինս սեղմ ժամկետում դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում։ Եվ քանի որ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է ջուրը գցել կախյալ ՍԴ ունենալու իշխանությունների երազանքները, նրանք խնդրի հանգուցալուծման այլընտրանքային տարբերակ են շրջանառության մեջ դնում։ Եվ այս համատեքստում պետք է դիտարկել, որ վերջերս սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվել է ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանները միավորելու հարցը, և հանձնաժողովականների քվեարկությամբ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվելիք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

 

Իրավունքի մասնագետներից շատերը կարծում են, որ Գերագույն դատարան ստեղծելու համար անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չկան, այն դատական համակարգի կատարելագործման հարց չի լուծում, քանի որ ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը լիովին կայացած կառույցներ են և իրականացնում են իրենց գործառույթները։ Այլ խնդիր է, որ դրանով իշխանությունները փորձում են լուծել ՍԴ-ի հարցերը, երբ ՄԻԵԴ-ը պահանջի վերականգնել աշխատանքից ազատված ՍԴ դատավորների իրավունքները, իշխանությունները հնարավորություն են ունենում մատնանշել, թե այլևս նման կառույց գույություն չունի։

Մյուս կողմից էլ իշխանությունները կունենան իրենցից կախված և մեծ լիազորություններով օժտված մի դատական ատյան՝ Գերագույն դատարանի տեսքով, որի միջոցով վերահսկելի կդարձնեն ողջ դատական համակարգը։

 
 
դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները