4 վիրավորներից 3-ը պայմանագրային զինծառայողներ են. Նոր մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության վարչության Արարատի Ռազմական ոստիկանության բաժնում պարզվել է սեպտեմբերի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ BMW-ն վարել է Գորիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Արա Կարապետյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ում, իսկ ГАЗ 3308-ը, որը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 35-ամյա Հայկ Հայրապետյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Հ. Հայրապետյանը, վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, 31-ամյա Ռուբեն Վիրաբյանը և BMW-ի ուղևոր, Գորիսի բնակիչ, 31-ամյա Անուշ Կարապետյանը: Որոշ ժամանակ անց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ է դիմել Արարատի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, 26-ամյա Վահե Մայիլյանը, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարի ժամանակ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ վթարի ժամանակ ճանապարհի բաժանարար արգելապատնեշը կոտրվել է և դիպել Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա Վաղինակ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային՝ վնասելով այն: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Իսկ BMWն գլխիվայր շրջվելով, հայտնվել էր բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագորղը հայտնել էր, որ «Գազ 3308»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Իսկ Mercedes-ն էլ դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Oղիկյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել էր ՊՆ ավտոմեքենան, որը չթույլատրելի հատվածով փորձել էր 2020.09.08 23:20 21367 դ. 17796 դ. 17589 դ. 16168 դ. 10767 դ. 9885 դ. 9924 դ. 6432 դ. 4923 դ. Ամենադիտվածներ 11:25 — Ավտովթար Արմավիրի մարզում․ Մուսալեռ գյուղի տարածքում Ford-ը բախվել կայանված 07-ին, վերջինս կողաշրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 20:54 — ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում՝ Վստրեչի խաչմերուկում, ինչպես է տեղի ունեցել Nissan Pathfinder-ի և BMWի բախումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 18:29 — Արտակարգ դեպք Երևանում. Ավանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 16:11 — Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 31-ամյա վարորդը Nissan March-ով, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ վարորդն ու նրա 7-ամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 20:32 — Խոշոր ավտովթար Տիգրանաշենի ոլորաններում. ցեմենտի հումքով բարձված КамАЗ-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 21:35 — TikTok-ում ինքնասպանության իրական տեսանյութ է տարածվում․ երեխաներին հեռու պահեք․ Սամվել Մարտիրոսյան 00:47 — Ծնունդդ շնորհավոր, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյան 23:20 — Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում BMW-ի, Mercedes-ի և պաշտպանության նախարարության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարից. 4 վիրավորներից 3-ը պայմանագրային զինծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 23:33 — ԱՄՆ-ում +40 աստիճան շոգից 24 ժամ անց ձյան 9/9/2020 Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում BMW-ի, Mercedes-ի և պաշտպանության նախարարության ավտոմեքենայի մասնակցո…։ Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ ինչ-որ ծառայողներ, այդ թվում՝ ներկայացած գնդապետը, փորձում էր մարդկանց վրա ճնշում գործադրել, իբր՝ վթարի մեղավորը իրենք չեն, և միայն Ռազմական ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության ծառայողների միաջմտությունից հետո նշված գնդապետը գլխիկոր հեռացավ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Արարատի ռազմական ոստիկանության ծառայողները և բժիշկները։ Եվ մինչ բժշիկների ժամանումը՝ վիրավորներից 2-ին օգնություն էին ցուցաբերել ռազմական ոստիկանության ծառայողները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

 
 

Ավելին

դիտվել է 769 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները