Նոր շրջադարձ կորոնավիրուսի հարցում. կծիկը քանդվու՞մ է կամաց-կամաց

Հարվարդի Բժշկական քոլեջի, Բոստոնի հանրային առողջապահության համալսարանի, Բոստոնի մանկական հիվանդանոցի մասնագետները, վերլուծելով չինական Ուհան քաղաքի խոշոր հիվանդանոցների ավտոկայանատեղիների արբանյակային լուսանկարները, արել են ուշագրավ եզրահանգում: Ըստ նրանց, Ուհանում, որը համարվում է կորոնավիրուսի «էպիկենտրոն», վարակը հնարավոր է տարածվել է ոչ թե 2019-ի նոյեմբերի վերջին, այլ դեռեւս օգոստոսին: Այդ եզրակացության հիմք է եղել այն, որ արբանյակային լուսանկարները արձանագրել են օգոստոսից սկսած կայանատեղիներում տրանսպորտի քանակի կտրուկ աճ, որը առավելագույնին է հասել արդեն դեկտեմբերին: Միեւնույն ժամանակ, ամերիկացի հետազոտողները արձանագրել են, որ չինական Baidu որոնողական համակարգում 2019 թվականի վերջին կտրուկ ավելացել են հազ, փորլուծություն բառերի որոնումները։ Բանն այն է, որ դրանք կորոնավիրուսի վարակվածության ախտանիշներից են: Հայտնի է, որ կորոնավիրուսի այսպես ասած պաշտոնական «մեկնարկը» 2019-ի նոյեմբերի վերջին օրերն են, թեեւ Միացյալ Նահանգներն ու աշխարհի մի շարք այլ երկրներ այդ կապակցությամբ կասկած ունեն, որ ամեն ինչ եղել է շատ ավելի վաղուց, եւ Չինաստանը պարզապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության օգնությամբ թաքցրել է վարակը աշխարհից, այդպիսով նպաստելով դրա համաշխարհային տարածմանը: Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է ադ առնչությամբ քննություն սկսելու մասին: Միաժամանակ, Թրամփը հայտարարեց, որ Նահանգները խզում է կապը ԱՀԿ հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ ընթացքում աչքի է ընկել վարակի վերաբերյալ հակասական հայտարարություններով: Մասնավորապես, դեռեւս 2020-ի սկզբին ԱՀԿ-ն հայտարարում էր, թե աշխարհում ոչ թե պանդեմիա է, այլ ինֆոդեմիա, որի դեմ պետք է պայքարել: Հետո ԱՀԿ ինքն էր սնուցում ինֆոդեմիան հակասական հորդորներով եւ հանձնարարականնորվ: ԱՄՆ կասկածներից ու մեղադրանքներից ԱՀԿ-ին պաշտպանում էին Չինաստանը, Ռուսաստանը: Ի դեպ, կան նաեւ կասկածներ, այդ թվում ռուսական փորձագիտական շրջանակներում, որ Ռուսաստանում էլ կորոնավիրուսի ճարակը եղել է շատ ավելի վաղ, քան մարտ-ապրիլը: Համենայն դեպս հարցեր են առաջ գալիս դեռեւս ամիսներ առաջ Նովոսիբիրսկում լաբորատորիայի վթարի եւ քաղաքում ատիպիկ թոքաբորբի տարածվածության վերաբերյալ: Ի դեպ, բավականին ինտենսիվ է Չինաստանի հետ հաղորդակցությունը հենց Նովոսիբիրսկից:

Ավելին

դիտվել է 292 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները