«Ճակատագիրը մեզ նորից միացրեց»․ ո՞վ է Հրաչ Մուրադյանի 33-ամյա ընտրյալը

Հրաչ Մուրադյանի անձնական կյանքը վերջին շրջանում քննարկումների առիթ էր դարձել։ Իր 35–ամյակի օրը Հրաչի կողքին նկատել էին մի աղջկա, որի ով լինելը, սակայն, այդպես էլ գաղտնի մնաց։ Տարեմուտին Հրաչը լուսանկար էր հրապարակել սիրելիի հետ և մակագրել. «Կան տարիներ, որտեղ մենք գտնում ենք, այո, գուցե ավելի շատ են տարիները, որտեղ մենք կորցրել ենք… ու հենց այս ավել հազվադեպ հանդիպող օրերը մենք ավելի պիտի գնահատենք։ 2018 շնորհակալ եմ՝ այսուհետ ես ոչ միայն հաջողակ, այլև երջանիկ տղամարդ եմ։ 2019-ը իրապես նորի տարի է։ Քեզ տեսնենք։ Առողջություն մեզ ու մեզ ամենաթանկերին»։ Հրաչի գրառումը նոր թափ հաղորդեց իր անձնական կյանքի մասին քննարկումներին։

Հրաչը ցույց չէր տվել կողակցի դեմքը, սակայն Tert.am Life–ի ընթերցողները նկատել են, որ նա ամերիկաբնակ հայ աղջիկ է, Ինստագրամում գրանցված է որպես Անաշե Խոդավերդի։ Նա պրոդյուսեր է, որը տարբեր նախագծերի շրջանակում համագործակցում է հայ հայտնիների հետ։ Ի տարբերություն Հրաչի օգտահաշվի, նրա էջում կան բազմաթիվ համատեղ լուսանկարներ։

Պարզվում է` նա և հաղորդավարը վաղեմի ծանոթներ են։ Նախկինում համատեղ լուսանկարների հետ Անաշեն օգտագործում էր «լավագույն ընկեր» հեշթեգը։ Հիմա ավելի հաճախ օգտագործում է «Իմ սեր» տարբերակը։ Լուսանկարներից մեկը նա մակագրել է «Իմ սիրո հետ»։ Հրաչի 35–ամյակի օրը, աղջիկն արխիվային լուսանկար էր հրապարակել և մակագրել.

«Շնորհավոր 35–ամյակդ, իմ սեր։ Կյանքը մեզ հեռու տարավ իրարից, բայց ճակատագիրը մեզ նորից միացրեց։ Ես հպարտ եմ այսօր քո կողքին կանգնելու և ամեն պահը քեզ հետ կիսելու համար։ Հ.Գ. Լուսանկարը մեր դպրոցական տարիներից է, երբ նա 19 տարեկան էր, ես` 17»։ Ի պատասխան` Հրաչը գրել էր. «Շնորհակալ եմ, փոքրիկ»։


Ավելին

դիտվել է 616 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները