ԻՆՉՊԵ՞Ս Է 3 ՀԱԶԱՐ ՈՒՍՈՒՑԻՉ ՄԻՆՉԵՒ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ը ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

Ինչպես տեղեկացանք օրերս ԿԳՄՍ-ի հրապարակած ուղեցույցից, ԿԳՄՍ-ն մինչև սեպտեմբերի 15-ը, այսինքն՝ հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկող ուսումնական տարվա մեկնարկը, պետք է անցկացնի (իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին` մեկ անձի ուղեկցությամբ) ուսուցիչների թեստավորում։

Հայաստանում կա 30 հազար ուսուցիչ, իսկ Հայաստանում ՊՇՌ թեստերի «պատմական մինիմումն» օրական 2000 է։ Այսինքն, այն, որ կհասցնեն, մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է հնչում, որովհետև ստացվում է, որ ողջ հանրապետությունով մեկ միայն ուսուցիչների թեստերով պետք է զբաղվեն, ու անգամ այդ դեպքում քիչ հավանական է, որ բոլորին կհասցնեն թեստավորել։ Նշված հարցադրումն ուղղեցինք նախ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին, որն ասաց․ «Հանրապետությունում ունենք շուրջ 30 հազար ուսուցիչ: Նախևառաջ պետք է հասկանալ, թե նրանցից քանի տոկոսն է առկա ուսուցմամբ դպրոց հաճախելու: Այդ նպատակով ուսուցիչների տվյալները հավաքագրելու համար մարզպետարաններ, գյուղապետարաններ ու քաղաքապետարաններ գրություններ են ուղարկվել: Այնուհետև ուսուցիչներին տարածքային պոլիկլինիկաներում կտրամադրվի թերթիկ, որով կհաստատվի, որ տվյալ ուսուցիչն առկա ուսուցմամբ դպրոց է հաճախում։ Այս պահին այդ տեղեկատվության հավաքագրման գործընթացն է, որից հետո պարզ կլինեն ժամկետները»։

 

Այդուհանդերձ, ինչպես հայտնեց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը, թեստավորումը նախատեսված է բոլոր ուսուցիչների համար, ոչ միայն առկա ուսուցմամբ։ Սակայն այն մանկավարժների համար, որոնք կայացրել են հեռավար ուսուցում կայացնելու որոշում, կարող են սեփական հայեցողությամբ թեստավորում չանցնել։ Չկա թեստավորում անցնելու հարկադրանք։ 

«Չէ՞ որ մենք նաև նշել էինք, որ այն անձինք, որոնց առողջությունը վտանգված է, իրենք կարող են դիմումներ ներկայացնել դպրոց և կարող են նաև չթեստավորվել»։ Ընդգծվեց, որ թեստավորում անցնելուց կարող են հրաժարվել միայն հեռավար ուսուցում անցկացնող ուսուցիչները։

Ինչպես հաղորդել էր «Ռեգնում» գործակալությունը, Ռուսաստանում օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 1-ը բոլոր ուսուցիչներն անցնում են կորոնավիրուսի հակամարմինների հետազոտություն։ Հարցին, թե Հայաստանում ուսուցիչների համար անցկացվելու է միայն ՊՇՌ, թե՞ նաև հակամարմինների ուսումնասիրություն, ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը նշեց՝ միայն ՊՇՌ:

Ավելին

դիտվել է 632 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները