Այս քվեսթ-թեստը ձեր ենթագիտակցությունից դուրս կբերի բոլոր գաղտնիքները

Դուք երբեք ժամանակ չեք ունենում ինքնավերլուծության համար, փոխարենը միշտ ժամանակ ունեք թեստերի համար, որոնք օգնում են հասկանալ ինքներդ ձեզ։ Այսօր այսպիսի մի հետաքրքիր քվեսթ-թեստ ենք առաջարկում անցնել՝ ճամփորդություն դղյակի միջով։

Դուք երկար թափառում եք անտառով և վերջապես հայտնվում եք մի դղյակի մոտ։ Ինչպիսի՞ն են դրա դարպասները։

Դղյակը նոր փորձ է, իսկ դղյակի դարպասները՝ ձեր վերաբերմունքը այդ փորձին։

1. Դուք պարզորոշ չեք պատկերացնում, թե ինչ եք ուզում կյանքից, բայց պատրաստ եք փնտրտուքի։

2. Նոր փորձը վախեցնում եք ձեզ, որ հրաժարվելու եք ձեզ արդեն ծանոթ և սովորական բաներից։

3. Ձեզ դժվարությունները չեն վախեցնում, որոնք սպասում են յուրաքանչյուրին, ով որոշում է նոր բան փորձել կամ փոխել կյանքը։

Դուք կանչում եք դղյակի տիրոջը, բայց ոչ ոք չի պատասխանում։ Դուք բացում եք ճռացող դուռը և․․․

Ի՞նչ եք առաջինը տեսնում դռնից այն կողմ։

Այն ինչ դուք տեսնում եք առաջինը, ձեր կարծիքն է ինքներդ ձեր մասին։

1. Ձեր կարծիքով դուք բարեսիրտ մարդ եք, դեպի ում ձգվում են մարդիկ։

2. Դուք ձեզ ազդեցիկ անձ եք համարում, որի հանրային կյանքին միայն կարելի է նախանձել։

3. Ձեր կարծիքով դուք բարդ և շատերի համար անհասկանալի անձնավորություն եք։

4. Ձեզ թվում է, որ կարող եք լուծել ցանկացած խնդիր, որով մարդիկ դիմում են ձեզ։

Դուք շրջվում եք և աստիճան եք նկատում, որը դեպի երկրորդ հարկ է տանում։ Ի՞նչ տեսք ունի այն։

Աստիճանը ձեր կյանքի արտացոլանքն է։

1. Դուք հավատում եք, որ եթե սիրեք կյանքը, դա փոխադարձ կլինի։

2. Դուք կյանքն ընկալում եք որպես բարդ փորձությունների շարք։

Աստիճանը ձեզ սենյակ բերեց, որը մի պատուհան ունի։ Ինչ չափսի է պատուհանը։

Պատուհանի չափսը ցույց է տալիս, թե ինչպես եք դուք սահմանափակում ձեր պահանջմունքները։

1. Դուք հաստատ գիտեք, թե ինչի եք ձգտում և ինչպես հասնեք դրան․ դժվարությունները ձեզ չեն կանգնեցնում։

2. Դուք ձեր կյանքի բարդ փուլում եք և ելքեր եք փնտրում ստեղծված իրավիճակից։

3. Ձեր ինքնավստահությունն օգնում է բացել շրջանակներն ու հասնել անհնարինին։

Ի՞նչ եք դուք տեսնում պատուհանից։

Բնապատկերը՝ սոցիալական կապերի պրոյեկցիան է։

1. Դուք շատ ընկերներ ու ծանոթներ ունեք և բոլորի համար կարողանում եք ժամանակ գտնել։

2. Դուք հաճելի և հավասար հարաբերություններ ունեք ձեզ շրջապատող մարդկանց մեծ մասի հետ։

3. Դուք երբեք չգիտեք, թե ինչպես կարտացոլվի ձեր տրամադրությունը ընկերների հետ ձեր հարաբերությունների վրա։

4. Դուք միայնություն եք սիրում։ Ձեր կյանքում քիչ մարդիկ կան, ում դուք կարող եք ընկեր անվանել։

Դուք շարունակում եք հետազոտել դղյակը և դեպի այգի տանող դուռ եք գտնում։ Ի՞նչ տեսք ունի այն։

Այգին՝ ապագայից ձեր սպասելիքներն է։

1. Դուք մի թեթև վախենում եք ապագայից, բայց պատրաստ եք ջանքեր գործադրել այն հնարավորինս լավը դարձնելու համար։

2. Դուք վաղվա օրվա վրա չեք կասկածում։

3. Դուք վախենում եք ձեր ապագայից։

 

Ավելին

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները