Նիկոլը խաղողի դաշտերը վերացնում է, որ տեղը ասֆալտ անի. Թողեք թող աշխատի

Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ-ի նախագահ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Նիկոլը խաղողի դաշտերը վերացնում է, որ տեղը ասֆալտ անի. Թողեք թող աշխատի

Այս տարի խաղողի մթերման գինը նախորդ տարվա համեմատ 1 կգ-ի դիմաց նվազել է 10-15 դրամով և դեռ հայտնի էլ չէ, թե արդյոք գործարանները ամբողջությամբ կընդունեն խաղողի բերքը, թե` ոչ: Քայլառատ իշխանություններն արդեն սկսել են իրենց ապահովագրել, թե մթերող գործարանները մասնավոր են և իրենք չեն կարող ոչինչ պարտադրել նրանց, հետևաբար գյուղացին թող ինքն իր խնդիրները լուծի: Գյուղացիներն էլ այսօր դուրս էին եկել փողոց և իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, ինչպես բողոքում էին նախկին, նախկինի նախկին ու ավելի նախկին իշխանությունների ժամանակ: Ոնց էին լուծում նախկինները մթերման խնդիրը` գիտեն իրենք ու մթերողները, բողոքելով կլիներ թե ճանապարհ փակելով` խաղողը մթերվում էր ու ավելի բարձր գնով, քան թե այժմ` «հեղափոխությունից» հետո, Նիկոլի թվին: Ոնց են խաղողագործները վաճառելու իրենց բերքը, փակելու վարկերն ու ապրուստի հարցը լուծելու` չգիտի ոչ ոք, որովհետև Նիկոլը զբաղված է խաղողի դաշտերը «ասֆալտ» անելով և ամենևին ժամանակ չունի պետական աջակցություն ցուցաբերելու մթերող գործարաններին, որպեսզի նրանք էլ կարողանան խաղող ընդունեն և ընդունեն գոնե նախորդ տարվա արժեքով, եթե ոչ ավելի թանկով:

Դատելով Նիկոլի ցուցաբերած անտարբերությունից` կարելի ասել, որ մինչև ՍԴ կազմը ամբողջովին չփոխվի` խաղողի մթերման հարցը չի լուծվի:

Թողել ենք «գմփ, գմփ, հու» գոռացող խաղողագործների հարցը Նիկոլը որ լուծի, թողել ենք, դե թող աշխատի ու լուծի:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները