Դա իմ տղայի արածի գնահատականն էր, իր արյան չոր կաթիլները․ Արմենակ Ուրֆանյանի մայր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի ընտանիքին հրավիրել է Արցախ՝ մասնակցելու կապիտանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու միջոցառմանը։ NEWS.am-ի հետ զրույցում Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստն ասաց, որ հրավերն օրեր առաջ է ստացել, բայց հստակ չգիտեր, թե ինչի համար։ «Ինձ համար շատ անակնկալ էր, անձամբ նախագահն է ինձ հետ հեռախոսազրույց ունեցել, ուղղակի հրավիրեց, ասաց՝ Ձեզ անակնկալ եմ պատրաստել, իհարկե, ինձ համար հասկանալի էր, իսկ այսօր էլ տեսա, որ արդեն հայտարարություն է արել։

Ինձ ոչ մի բան պետք չի, տղայիս սխրանքը միայն թող արժևորեն։ Եթե թվում է, որ ես դրանով կարող եմ սփոփվել, չէ, բայց դա իմ տղայի արածի գնահատականն էր, իր արյան չոր կաթիլներն էր»,- ընդգծեց տիկին Համեստը՝ հավելելով, որ դեռ 4 տարի առաջ պիտի շնորհեին այդ բարձրագույն կոչումը։

Նշենք, որ ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ԱՀ Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։ Համեստ Ներսիսյանը բազմիցս էր խոսել այն մասին, որ որդուն պետք է հերոսի կոչում շնորհեն։

Ըստ նրա՝ իհարկե, դրանով ինքը չէր սփոփվելու, բայց որդին դրան արժանի էր։ Հեղափոխությունից հետո էլ տիկին Համեստը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ, սակայն նրա խոսքով՝ իր գրությանը պատասխան այդպես էլ չի ստացել։

«Ես կարծում եմ, որ լռությունը համաձայնության նշան է, և Հայաստանի Հանրապետությունն էլ իրեն կարժեւորի որպես արժանի սպայի։ Փաշինյանը արժևորում է սպային և տղայիս սխրանքին պետք է գնահատական տրվի»,-եզրափակեց Համեստ Ներսիսյանը։

Շարունակություն...

դիտվել է 379 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները