Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են բեմադրված տեսանյութ, որում սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանում է» /տեսանյութ/

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են բեմադրված տեսանյութ, որում գերեվարված սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանում է»:Այս մասին հայտնում է news.am-ը:

Տեսանյութում, որը հայտնվել է ադրբեջանական մի շարք կայքերում Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ջանքերով, ավագ լեյտենանտ Գուրգեն Ալավերդյանը պատմում է, որ ծնվել է 1989 թվականի օգոստոսի 14-ին Գեղարքունի մարզի Մարտունի քաղաքում, 2015 թվականից որպես սպա ծառայել է ՀՀ զինված ուժերում:


Ալավերդյանը մի քանի անգամ կրկնում է «գրավյալ Քարվաճառ» արտահայտությունը, հայտնում է, որ իր հրամատար Վազգեն Վարդանյանի հետ «դիվերսիոն հարձակումներ է իրականացրել»:

Նա նաեւ ափսոսանք է հայտնում, որ ծառայել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում», եւ որ ՀՀ ԶՈւ-ում «իր նման մարդիկ շատ են»: «Ցանկանում եմ մնալ այս երկրում եւ օգտակար լինել Ադրբեջանին»,-ասում է Ալավերդյանը՝ հավելելով, որ «հայերը հաղթելու որեւէ հնարավորություն չունեն»:

Ամբողջությամբ Ալավերդյանի «խոստովանությունը» վերաշարադրելն անիմաստ է, քանի որ ուշադիր նայելով սպայի դեմքին՝ կարելի է եզրակացնել, որ նա ինչ-որ տեքստ է կարդում, ընդ որում, ոչ միշտ է դա ստացվում, նա կմկմում է՝ կարծես ցանկանալով ինչ-որ բառ լավ տեսնել: Մնում է միայն ենթադրել, թե ինչ միջոցներ են կիրառվել սպայի նկատմամբ:

Արդեն հայտնի է, որ Ադրբեջանի իշխանությունները 5 հոդվածներով քրեական գործ են հարուցել Ալավերդյանի նկատմամբ: Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն կողմնորոշվել՝ Ալավերդյանին ներկայացնել որպես դիվերսա՞նտ, թե՞ որպես թշնամու կողմն անցած անձ: Մնում է միայն հաստատել, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են կատարել գերիների եւ ձերբակալվածների մասով իրենց միջազգային պարտավորությունները:

Շարունակություն...

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Մադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահ Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում
Ամենաընթերցվածները