Փորձագետը պարզաբանել է, թե ում կտան իրենց ձայնը ԱՄՆ-ի հայերն ու ինչ փոփոխություններ կլինեն Թրամփի վերընտրման դեպքում

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրումը հայկական օրակարգի հետ կապված փոփոխությունների չի հանգեցնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հայամետ քաղաքականության գլխավոր գործոնները պետք է լինեն երկրի հայ համայնքն ու Երեւանի արտաքին քաղաքական ջանքերը, եւ նման հարցերում պատահականության վրա հույս դնել չի կարելի:

«Ինչ վերաբերում է հայ ընտրողներին, ապա մի մասն աջակցում է Թրամփին, մյուս մասը՝ Բայդենին (Դեմոկրատական կուսակցության թեկնածուն,-խմբ.): Սակայն այստեղ մի առանձնահատկություն կա. հայ համայնքը հիմնականում բնակվում է Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում եւ Մասաչուսեթսում, որտեղ ավելի ուժեղ է Դեմոկրատական կուսակցությունը: Այդ կապակցությամբ հայերի ձայներն ԱՄՆ գործող նախագահին այդքան էլ պետք չեն»,-նշեց քաղաքագետը:

Նա հիշեցրեց, որ Թրամփը ԱՄՆ նախագահի միակ թեկնածուն է, ով իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայերին ոչինչ չի խոստացել, ընդ որում՝ ո՛չ նախկինում, ո՛չ հիմա:

«Միեւնույն ժամանակ, հենց իր նախագահության օրոք ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում ընդունվեց Հայոց ցեղասպանության հարցով բանաձեւերը: Ինչ վերաբերում է Սենատում վետոյին, ապա դա պայմանավորված է Վաշինգտոն Թուրքիայի նախագահի այցով եւ այցի ժամանակ ավելորդ լարվածությունից կամ սկանդալից խուսափելու ձգտմամբ»,-եզրափակեց Սարգսյանը:

Շարունակություն...

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները