Ինքս եմ պատրաստվում դիմել ոստիկանություն. «Ադեկվադ» միաբանության համակիրը` ենթադրյալ ոստիկանների՝ իր տուն այցելելու մասին (տեսանյութ)

Կիրակի օրը ժամը մոտ 8-ին ես տանն էի, և դուռը թակեցին, բացելուց հետո տեսա 2 քաղաքացու, որից մեկը ոստիկանի համազգեստով էր, մյուսը՝ քաղաքացիական շորերով, նրանք ներկայացան որպես ոստիկան  և այն մարդն, ով համազգեստով չէր, վկայական ներկայացրեց և ես միայն ազգանունը ֆիքսեցի՝  Սիմոնյան: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության համակիր Էլիզավետա Թահվերդյանը:

Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ ոստիկաններն այցելել են իրենց համակիրներից մեկի տուն ու խորհուրդ տվել իրենց հետ գործ չունենալ, պնդել են, որ Դանիելյանը դատվելու է։

«Ոստիկաններն ասացին, որ անհանգստանալու ոչինչ չկա, պարզապես ուզում են զրուցել մի քանի բառ: Ես հետաքրքրվեցի, թե արդյոք ինչ-որ բան է պատահե՞լ, նրանք ասացին , որ ոչ, սա պարզապես ոչ պաշտոնական այց է և ուզում են մի քանի բառ զրուցել»,- պատմեց քաղաքացին:

Նրա խոսքով, ենթադրյալ ոստիկանները, իրենից հարցրել են կուսակցական պատկանելիություն ունի թե ոչ, այնուհետև հետաքրքրվել են, թե ճանաչում է ակտիվիստների, թե ոչ:

«Անընդհատ հարցնում էին, թե ինչ կարծիք ունեմ ինչ-որ ակտիվիստի, կամ քաղաքական դեպքի մասին, հարցրեցի թեման սա՞ էր, սրա մասին պիտի զրուցե՞նք: Ասաց,  որ անցնենք, բուն մասին որը վերաբերում էր Ադեկվատներին, հարցրեցին ծանոթ եմ թե ոչ, ասացի, որ, իհարկե, այո, հետո ոստիկանն ասաց, իսկ դուք գիտե՞ք, որ Արթուր Դանիելյանը քրեկան հոդվածներով մեղադրվում է, ասացի որ տեղյակ եմ, ոստիկանները հետաքրքրվեցին, արդյոք գիտեմ, թե ինչ հոդվածով է մեղադրվում, բացատրեց, ասացի, որ այդ ամեն ինչից տեղյակ եմ և եթե որևէ ասելիք ունեք՝ ասեք»,- ասաց Էլիզավետա Թահվերդյանը:

Նրա խոսքով, ոստիկաններն ասացին, թե իր ինչին է պետք և որ ինքը խելքը գլխին մարդ է, և այսպիսի զրույց են ունեցել: Համակիրն ասաց նաև, որ որպես ոստիկան ներկայացած քաղաքացիներն իր տանը մնացել են մոտ 20 րոպե, հետո հեռացել են:

Հիշեցնենք, նաև, որ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ  Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում նրան ասել են, որ ոչ մի ոստիկան չի այցելել իրենց համակրի տուն:

Էլիզավետա Թահվերդյանն էլ ասաց, որ ինքն է պատրաստվում դիմել ոստիկանությւոն՝ գործը պարզելու համար:

Մանրամասները՝ տեսանյությում

Շարունակություն...

դիտվել է 175 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները