Պետք է ստեղծել ԱԺ հանձնաժողով՝ Անդրանիկ Քոչարյանի մութ գործերը քննելու համար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ «մտքի գոհարներ» է շաղ տվել սորոսական լրատվականներից մեկում տված հարցազրույցում ու փորձել սևացնել նախկին իշխանություններին ու նոր քաղաքական ընդդիմադիր ուժերին, ովքեր իշխանափոխության պահանջով են հանդես գալիս:

Քոչարյանը մոռանալով իր սև ու մութ անցյալը փորձում է ցեխ շպրտել ընդդիմության հասցեին, թե իբր ընդդիմադիր ուժերը գալիս են Արցախ ֆոտոսեսիա անելու և նրանց հետ ոչ ոք չի ցանկանում հանդիպել Արցախի գործող իշխանություններից:

ԶԼՄ-ներում ուշագրավ տեղեկություններ կան Քոչարյան Անդոյի մասին: Նշվում է, որ նա 1994-96 թթ.-ին եղել է աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչն ու իրեն այնտեղից վտարել են` թալանի, տեխնիկան յուրացնելու համար:

1988թ.-ի ավերիչ երկրաշարժից ամիջապես հետո, երբ աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք էին մեկնել աշխարհի գրեթե բոլոր երկրները, օգնության ծավալներն այնքան խոշորամասշտաբ էին, որ լուրջ խնդիր էր դարձել եկած օգնությունները վագոններից բեռնաթափելն ու այն պահեստավորելը։ Գյումրու երկաթգծի կայարանի տարածքում էր գտնվում երկաթ գծի շինարարական կազմակերպությունը, որն ուներ շատ մեծ բակային տարածք ու շատ մեծ պահեստային տնտեսություններ։ Օգնություն եկած վագոնները արագ բեռնաթափելու նպատակով, հիմնականում շինանյությով, էլ․ սարքավորումներով բեռնված վագոններն բեռնաթափվում էին երկաթգծի շինարարական կազմակերպության պահեստներում և բակային տարածքում։ Ստացվել էր այնպես, որ այդ շին. կազմակերպությունում պահեստավորվել էր մի քանի անգամ ավելի շինանյութ, քան մնացած տարածքներում։

1993թ․-ին Շիրակի տարածաշրջանում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել Անդրանիկ Քոչարյանը, ով իմանալով այդ պահեստավորված շինանյութի տեղը, տարբեր պատրվակներով այն սկսեց տեղափոխել նախ Հրազդանմաշ գործարան, իբր Շիրակի մարզի գյուղատնեսական տնտեսություններին աջակցելու նպատակով, մինի տրակտորներ պատրաստելու համար։

Այդ ժամանակ Հրազդանմաշի գլխավոր տնօրենը ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայր՝ Թելման Տեր-Պետրոսյանն էր։ Գյումրի քաղաքի վերականգնման համար ուղարկված, բայց այլ նպատակներով Հրազդանմաշ ուղարկված հազարավոր տոննաներով մետաղական տարբեր պրոֆիլների հեծաններից ու մետաղական թիթեղներից, այդպես էլ Շիրակի մարզ չբերվեց նույնիսկ մեկ ձեռքի բահ։

Իսկ արդեն 1995թ․-ին Անդրանիկ Քոչարյանը ղեկավարեց ԱԺ ընտրությունների Շիրակի տարածքային շտաբը և հմտորեն կեղծեց ընտրությունների արդյունքները, տեղամասերից բերված քվեարկված իրական փաթեթները փոխարինեց Երևանից ուղղարկված, քվեարկված, կնիքված և փաթեթավորված պատրաստի բուլետեններով։

Անդրանիկ Քոչարյանը ոչ թե պետք է ղեկավարի ապրիլյան հանձնաժողովը, այլ հատուկ հանձնաժողով պետք է ստեղծվի նրա մութ գործերը քննելու համար՝ նրա ու ՀՀՇ-ական ողջ բանդայի, որոնք հիմա խելոք դեմքով փորձում են սուրբ ձևանալ ու այլոց հասցեին մեղադրանքներ հնչեցնել:

1990-ականների ահռելի թալանի տակից Հայաստանը մինչև հիմա դուրս չի եկել, իսկ Անդոյի նմանները բեղերի տակ քմծիծաղելով կրկին անգամ ժողովրդին հիմարացնում են՝ արանքում փող աշխատելով:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները