Իմ տան մեջ հյուրասիրել եմ, հաց ենք կիսել, բայց զգացի, որ, չէ, սուտասանի մեկն է

Օրերս միջադեպ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արա Դորվանյանի և Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջև։ ՔՊ նախկին անդամը, տեսնելով վարչապետի ավտոշարասյունը, «Իմ քայլի» նախընտրական բուկլետներ է նետել վարչապետի շարասյան վրա և հայհոյել։ Միջադեպից հետո Դորվանյանին տարել են ոստիկանություն։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Արա Դորվանյանը հաստատել է տեղեկությունը՝ ասելով, որ դա իր քաղաքացիական ակցիան է եղել։ «Նույն օրը, երբ բուկլետները շփեցի իր ապակու վրա։ Ինքը չէր էլ սպասում։ Այդ բուկլետներն ինձ մոտ էին մնացել։

 
Ոստիկանությունում ասացին՝ ո՞նց, երկրի վարչապետի մեքենայի դեմը կտրո՞ւմ ես։ Ասացի՝ լավ եմ անում, ես ակցիա եմ արել, ոնց տեսել, սովորել եմ։ Ինքն ինչպես Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա էր բուկլետներ շպրտում, նույնն էլ ես իրեն եմ արել և իրավունք ունեմ, ո՞վ կարող է ինձ իմ խոսքի ազատությունից զրկել ու ինձ ասել, թե ոնց անեմ։ Մոտ 5 ժամի չափ մնացել եմ ոստիկանությունում, ու այնպես չէ, որ ես ինձ ոստիկանությունում ընկճված եմ զգացել։
 

Իմ խոսքը նաև այնտեղ եմ շարունակել, որ ես իրեն առճակատ բան ունեմ ասելու։ Ես իրենց հարցրի՝ ինչ-որ քրեորեն պատժելի բա՞ն եմ արել, քա՞ր եմ նետել, ընդամենը բուկլետները շփել եմ ու ապացուցել եմ, որ սուտասան է։ Ինձ հարցրին՝ բա ինչո՞ւ առձեռն չվերադարձրիր բուկլետները, եթե հետը մոտիկ ես, ասացի՝ մոտիկ չեմ, ես նման մարդու հետ չունեմ շփվելու։

Ես իշխանափոխությունից հետո իրենից գործ էլ չեմ ուզել, դրա համար լեզուս երկար է, շատ երկար է, որովհետև ամբիցիա չեմ ունեցել, սպասելիքներ չեմ ունեցել, ոչ մի ակնկալիք չեմ ունեցել»,-ասել է նա։

Արա Դորվանյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ կուսակցությունից դուրս է եկել իր դիմումի համաձայն, մոտ 15 օր առաջ դիմում է գրել։ «Բայց մինչև դուրս գալս Ֆեյսբուքում գրառում եմ արել՝ լեսբուհի Լարա Ահարոնյանի պատճառով, որն ապականում է մեր արժեհամակարգը։ Ես ժամանակին չեմ իմացել, որ ինքը կուսակցությունում կա, որովհետև ես դա չեմ կիսում։ Մինչև այդ ես Նիկոլին շատ աջակցել եմ։

Սևան քաղաքում ես եմ իրեն դիմավորել, իմ տան մեջ հյուրասիրել, հաց ենք կիսել, իրեն ընդունել եմ որպես նորմալ մարդ, բայց զգացի, որ, չէ, սուտասանի մեկն է։ Իմ տան մեջ ասած իր ոչ մի խոսքը չի կատարել, մեր տան մեջ ես ու ընկերս իրեն հարցեր ենք ուղղել, ինքը մեզ ուրիշ բան է ասել, իշխանափոխությունից հետո լրիվ այլ բաներ է արել։ Իր պահվածքը, իր գործելաոճը չհամընկավ իր ասածների հետ, դրա համար ինքս լքեցի կուսակցությունը, գնացի դիմումս էլ գրեցի, և բոլոր տեղերում ես իր դեմքը ներկայացնում եմ, որ ինքը սուտասան է»,-ասել է նախկին ՔՊ-ականը։










Ավելին այստեղ․․․

դիտվել է 321 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները