Ինչու են փոխվել վարչապետի դստեր մեքենայի համարները(ֆոտո)

 

 

Տեսանյութում երևում է սև Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան, որը սպասարկում է Փաշինյանի երեխաներին։ Մամուլում գրվեց, որ սա գնվել է հատուկ վարչապետի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար, թեպետ հետո ասացին, որ ավելի վաղ էր գնվել, մինչ իրենց՝ իշխանության գալը։ Ինչևէ։ Ավտոմեքենան մինչև վերջերս կրում էր 130 UU 01 պետհամարանիշ, որը Պետական պահպանության ծառայության համարանիշ է։ Այս տեսանյութում, սակայն, երևում է, որ մեքենայի պետհամարանիշը փոխված է՝ սովորական, աչքի չընկնող, թվերի խառը համադրությամբ համարներ են դրված՝ 35 DV 933: Սրանք, ամենայն հավանականությամբ, օպերատիվ համարներ են, որպիսիները հասանելի են հիմնականում ուժային կառույցների աշխատակիցներին, որպեսզի քողարկվեն, հեշտ ճանաչելի չլինեն իրենց համարներով ու կարողանան ազատ օպերատիվ ծառայություն իրականացնել։ Այսպիսի համարանիշները նաև «չեն նկարվում», այսինքն՝ այսպիսի համարներով մեքենան երբ խախտում է կատարում, դրանք չեն ֆիքսվում, և տուգանք չի ուղարկվում մեքենայի սեփականատիրոջ հասցեով։ Գրեթե վստահ ենք, որ Փաշինյանի երեխաներին սպասարկող սույն մեքենայի վրա ևս «օպերատիվ» համարանիշ է փակցված։ Ի դեպ, X-Trail-ի բամպերի ներքևի հատվածում երևում են նաև ՊՊԾ-ի փակցրած առկայծող փարոսիկները, որոնք հարկ եղած դեպքում միացվում ու ճանապարհ են բացում տիրոջ համար։

Թե ինչու են Փաշինյանները որոշել փոխել իրենց սպասարկող հայտնի X-Trail-ի համարները, դժվար է ասել, սակայն կարելի է կռահել՝ քողարկվելու, ճանաչելի չլինելու համար, որպեսզի փողոցում այս մեքենան չկարողանան հեշտությամբ ֆիքսել, ըստ այդմ՝ իմանալ, թե ուր են գնում, որտեղ են լինում Փաշինյանի ընտանիքի անդամները։ Չի բացառվում, որ քողարկվելուց զատ՝ նաև խախտումներից ու տուգանքներից ապահովագրվելու նպատակ էլ է ունեցել պետհամարանիշը փոխելը։ Նաև, հարկ եղած դեպքում, այն կարելի է որպես պոպուլիստական քայլ ներկայացնել հանրությանը, որ վարչապետի դստեր մեքենան ոչ թե «գոլդ» կամ ծառայողական համարանիշով է, այլ հասարակ, շարքային քաղաքացու համարներով։ 

Տեսանյութում մեկ այլ ավտոմեքենա էլ է երևում՝ սև Toyota Prado ամենագնաց, որից իջնում է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Թեև Prado-ի համարանիշը չի երևում, սակայն այս մեքենան էլ, ամենայն հավանականությամբ, պետությունից վարչապետի տիկնոջը սպասարկելու համար է հատկացվել։ Այս Prado-ով էլի ենք տեսել Աննա Հակոբյանին միջոցառումների ժամանելիս։ Նկատենք, որ նախորդ իշխանությունների ժամանակ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին, հասարակ Toyota Camry էր սպասարկում՝ 097 UU 01 համարանիշով, առանց թիկնապահների, մեկ վարորդով, հարկ եղած դեպքում` նաև մեկ թիկնապահով։ Նույնը նաև Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի դեպքում էր, ով ևս մեկ վարորդ ուներ և մեկ թիկնապահ, որը նրան ուղեկցում էր հարկ եղած դեպքում։ Ի դեպ, Բելլա Քոչարյանի թիկնապահը կին էր, անունը՝ Զոյա։ Աննա Հակոբյանին այսօր արդեն թանկարժեք ամենագնաց է սպասարկում՝ վարորդից բացի նաև թիկնապահների խմբով, որոնց մենք հանդիպել ենք տարբեր միջոցառումների ժամանակ։

 

 

 

 

Ավելին այստեղ․․․

դիտվել է 453 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները