Աստղեր, որոնք աշխատատել են «Մակդոնալդս»-ում

«Մակդոնալդս» արագ սննդի ցանցում իրենց կարիերան սկսող տղաներն ու աղջիկները վաղը կարող են դառնալ առաջին մեծության աստղեր, ինչպես դա, օրինակ, տեղի է ունեցել մեր աստղերի հետ։

Շերոն Սթոուն

Մինչ «Միսս աշխարհ» տիտղոսին արժանանալը, իսկ հետո Հոլիվուդում աչքի ընկնող կարիերա ստեղծելը, երիտասարդ Շերոն Սթոունը, ավարտելով դպրոցը եւ ընդունվելով ինստիտուտ, աշխատել է «Մակդոնալդս» ցանցի ռեստորաններից մեկում: Բացի ապրելու միջոց վաստակելու հնարավորությունից, ապագա աստղին շատ էր դուր գալիս հաստատության ճկուն ժամանակացույցը, քանի որ ազատ ժամանակ նա կարող էր «վազել» մոդելային գործակալություններ՝ հույս ունենալով շահավետ պայմանագիր կնքել: Հենց դա տեղի ունեցավ, եւ Շերոնը սկսեց համագործակցել Ֆորդի հայտնի գործակալության հետ, նա անմիջապես թողեց այդ աշխատանքը եւ հեռացավ՝ նվաճելու Եվրոպայի պոդիումները։

Փինկ

Փինկը «Մակդոնալդս» արագ սննդի ցանցում իր աշխատանքի մասին մինչ օրս հիշում է սարսափով․ երգչուհու խոսքով՝ դա իր կյանքի լավագույն շրջանը չէր: «Երբեմն մղձավանջային երազներում եմ վերադառնում այնտեղ, – հիշում է Փինկը հարցազրույցներից մեկում, – եւ դա ամենասարսափելին էր, ինչ կարող էր պատահել ինձ հետ այս կյանքում: -Ես հեռու էի արագ սննդի կետում իդեալական աշխատողից։ Եվ այն, որ ես ստիպված էի ապրել այդ ամենը, խոսում է, թե ինչերի միջով եմ անցել, որպեսզի հասնեմ այն ամենին, ինչ ես հիմա ունեմ»:

Սիլ

Սիլը «Մակդոնալդսում» մնացել է ընդամենը երկու շաբաթ։ Նա ընդունվել է լոնդոնյան ռեստորաններից մեկում աշխատելու, որտեղ, ինչպես հետագայում երգիչը պատմել է, նրան երկու չափս փոքր շագանակագույն համազգեստ են տվել: Նեղ հագուստով աշխատելն իսկական տանջանք էր, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին սպասում էր մեծ անհամբերությամբ» Ստանալով առաջին աշխատավարձը՝ երգիչն ուրախությամբ ազատվել է աշխատանքից։

Ջեյմս Դ'Արսի

Բրիտանացի դերասան Ջեյմս Դ'Արսին, որը հանդիսատեսին հայտնի է «Ծովերի տիրակալը․երկրի եզրին» եւ «Ամպային ատլաս» ֆիլմերով, նույնպես իր աշխատանքային կարիերան սկսել է «Մակդոնալդսում»: Ճիշտ է, կյանքի այդ ժամանակաշրջանի մասին հիշողություններն այնքան էլ ուրախալի չեն։ Դ'Արսիի խոսքով՝ մի անգամ նա այնտեղ բառացիորեն վտանգել է կյանքը. հաճախորդը, որին ինչ-որ բան դուր չի եկել, գրպանից հանել է ատրճանակը եւ, տեղափոխելով այն Ջեյմսի վրա, սպառնացել է սպանել: Բարեբախտաբար, նա դա չի արել, բայց ապագա դերասանը մի քանի բավականին տհաճ պահեր է ապրել։

Ջեյմս Ֆրանկո

19 տարեկան հասակում համալսարանում ուսումը թողնելուց հետո ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ջեյմս Ֆրանկոն ստիպված է եղել աշխատանքի տեղավորվել «Մակդոնալդս»-ում: Ծնողները՝ բարկանալով որդու նման արարքից, զգուշացրել են, որ նրան ոչ մի ցենտ չեն տա։ Դերասանը գումար վաստակելու  համար աշխատանք է փնտրել։ Արագ սննդի ռեստորանը Ֆրանկոյի կյանքում լուրջ դեր է խաղացել, չնայած նա այնտեղ աշխատել է երեք ամիս։ Երիտասարդը, որը երազում էր դերասան դառնալու մասին, այդ մասնագիտության մեջ հմտանում էր հաճախորդների հետ շփումներով․ նրանց հետ խոսում էր տարբեր ձայներով եւ տարբեր շեշտադրումներով, մինչեւ մի կին Ջեյմսին խնդրել է նրան մի քանի իտալերեն դասեր տալ: «Մակդոնալդսն» ինձ շատ բան սովորեցրեց եւ ինձ հետ էր այն ժամանակ, երբ ես ոչ ոք էի ու ոչինչ չունեի»:







Ավելին այստեղ․․․

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները