Լիբանանը սուտ լուրեր է տարածում, ռումբը օդանավից են ցած նետել. պայթյունից տուժած բեյրութցի

Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները ցնցել են ողջ մարդկությանը: Պայթյունը բեյրութցիներին հասցրել է ֆիզիկական և նյութական մեծ վնասներ, ցավոք, մարդկային կորուստներ ևս: 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց պայթյունի հետևանքով տուժած, 35 տարի  Բեյրութում բնակվող Նելլի Կոյությանի հետ, ըստ որի, թե´ Հայաստանում է ապատեղեկատվություն տարածվում, և թե′ Լիբանանում. «Լիբանանի պետությունը ստում է, Էստեղ ասում են՝ հին պահեստներ են և պայթյուն է եղել, անհիմն լուրեր են տարածում, բայց իմ տղան, և ոչ միայն ինքը, շատերը տեսել են, թե ինչպես է օդանավից ռումբ ընկնում: Տղաս, տեսնելով դա, անմիջապես ներս է մտնում մեր խանութը, ու ներս մտնելն ու ռումբի պայթելը՝ մեկ է լինում: Ամբողջ ցուցափեղկը կոտրվում է տղայիս վրա, ապակիները ճղում են տղայիս գլուխը, ստանում է մի շարք վնասվածքներ, այնուհետև տանում ենք հիվանդանոց՝ կարեր դնելու»,- մեզ հետ զրույցում պատմեց Բեյրութի՝ պայթյունից տուժած երեխայի մայրը:

Պայթյունը Նելլի Կոյությանի ընտանիքին հասցրել էր ինչպես ֆիզիկական վնասներ, այնպես էլ՝ նյութական. «Էստեղ արդեն 15 տարի է, ինչ ունենք հին հայկական գորգերի, նկարների, անտիկ ապակեղենի խանութ: Մեր խանութը պայթյունի վայրից գտնվում է երկու կիլոմետր հեռավորության վրա, ու տուժել է ոչ միայն մեր խանութը, այլև մեզ հարակից բոլոր խանութները, տները, աշխատատեղերը,  ընկերությունները. բոլորը նյութական մեծ վնասներ են կրել»,-նշեց Նելլի Կոյությանը:

Մեզ հետ զրույցում Նելլին մեծ հույս հայտնեց, որ կառավարությունը կփոխհատուցի իրենց կրած վնասը, սակայն, նաև ընդգծեց, որ իրենց կրած վնասը ոչինչ է ուրիշների կրածի համեմատ. «Դեռ տակավին կան անձինք, որոնց հարազատները իրենցից ոչ մի լուր չունեն»,- եզրափակեց նա:

Զվարթ Պետրոսյան

 
 
 
 
 
 








Ավելին այստեղ․․․

դիտվել է 3521 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները