Նոր գլխացավանք հայ վարորդների համար

Ռուսաստանի Դաշնությունում հայկական պետհամարանիշով մեքենաների սեփականատերերի համար Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ: Մասնավորապես, այդ մեքենաները փողոցներից ու անգամ շենքերի բակերից տարվում են տուգանային հրապարակ, եթե տվյալ մեքենան վարող անձը չի ունենում թույլտվություն: Խոսքը, ըստ որոշ տեղեկությունների, ժամանակավոր ներմուծման հետ կապված մաքսային փաստաթղթերի մասին է: Ընդ որում, վարորդներից ոչ մեկը նախապես չի տեղեկացվել նման փաստաթղթի այսուհետ անհրաժեշտության մասին:

 «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսպիսով Ռուսաստանի Դաշնության իշխանությունները փորձում են վերահսկողության տակ պահել այլ երկրի պետհամարանիշով մեքենաների երթևեկությունը Ռուսաստանի տարածքում:

«Սա պայմանավորված է նրանով, որ հատկապես վերջին տարիներին բավականաչափ մեծ թվով հայկական պետհամարանիշով մեքենաներ են արտահանվել ԵԱՏՄ երկրներ, հատկապես` Ռուսաստան, ինչը ճանապարհային երթևեկության տեսանկյունից բավականին խնդրահարույց է, այսինքն` ճանապարահային երթևեկության կանոնների խախտման դեպքում այլ երկրների պետհամարանիշով մեքենաների վարորդներին ՌԴ ՃՈ աշխատակիցները երբ ակտավորում են, ապա այդ տուգանքը չվճարելու դեպքում` օրինազանց վարորդների նկատմամբ վարչական հետևանք չի առաջանում, մինչդեռ մեզ մոտ այս մասով վերահսկողությունը շատ ավելի խիստ է, քան այնտեղ: Սա ինչ-որ տեղ նաև անպատժելիության մթնոլորտ է ստեղծում և օրինախախտ վարորդներն այսպես ասած` արխային են ընկնում, որ միևնույնն է` չեն պատժվելու»,- շեշտեց Սերգեյ Ղահրամանյանն ու միևնույն ժամանակ ասաց նաև, որ, հավանաբար, սա է պատճառը, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են այլ երկրների պետհամարանիշով մեքենաների վարորդներին պարտադրել, որպեսզի դրանք հաշվառվեն որպես ռուսական տրանսպորտային միջոց:

«Իսկ դրա համար վարորդները պետք է հայաստանյան հաշվառումից հանեն իրենց մեքենան ու այնտեղ գրանցեն, թեկուզ այնքան ժամանակով, որքան այնտեղ են գտնվելու: Առաջին հայացքից թվում է, թե շատ պարզ ու հասկանալի գործընթաց է, սակայն, որպես ԵԱՏՄ մեկ միասնական կառույց, իմ կարծիքով` նրանց այս ցանկությունն այդքան էլ անկեղծ չէ, քանի որ այս կառույցի անդամ պետության վարորդների համար ահա այսպիսի խոչընդոտներ են ստեղծվում, ինչը իր հերթին խոսում է տվյալ կառույցի ոչ այդքան վստահելի ու ոչ այդքան հաստատուն լինելու մասին»,- նկատեց մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքերով` այն հանգամանքը, որ ՌԴ ոստիկանությունը չի կարողանում պատշաճ վերահսկողություն սահմանել կամ իրավական այնպիսի մեխանիզմներ մշակել, որով հնարավորություն կունենա հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու այլ երկրների պետհամարանիշով մեքենաների վարորդներին, դա դեռ հիմք չէ նման սահմանափակումներ մտցնելու կամ նման խնդիրներ ստեղծելու համար:

«Նրանք այսկերպ փորձում են իրենց աշխատանքը չծանրաբեռնելու ամենահեշտ ճանապարհով գնալ, մինչդեռ կրկնում եմ, որ սա չի բխում ԵԱՏՄ փիլիսոփայությունից և միասնական տնտեսական գործունեությունից»,- ընդգծեց Սերգեյ Ղահրամանյանն ու այս համատեքստում հավելեց. «Այսուհանդերձ, իմ տպավորությամբ, այստեղ միտումը կանոններն ու օրենքը չարամտորեն խախտող վարորդներին պատժելն է, սակայն մյուս կողմից` դրա տակ են ընկնում նաև մյուս բարեխիղճ վարորդները»:





Ավելին այստեղ․․․

դիտվել է 685 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները