«Ես և իմ հայրենիքը» առարկայի առանցքում աշակերտն է. առարկայական չափորոշիչների մշակման խմբի ղեկավար

ԿԳՄՍ նախարարությունից հանրային քննարկման ներկայացված  հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծում տեղ է գտել նոր առարկա, որը կոչվում է «Ես և իմ հայրենիքը»։ Առարկայի առարկայական չափորոշիչների մշակման խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանը NEWS.am-ի հետ  զրույցում ասաց, թե  նախատեսվում է, որ այդ առարկան կդասավանդվի 5-րդ դասարանում։ Ըստ տիկին Մկրտչյանի՝առարկայի առանցքում աշակերտն է։

««Ես և իմ հայրենիքը» սկսվում է երեխայից, ասենք՝ երեխան ես եմ,  սկսում եմ ուսումնասիրել ամեն ինչ ինձանից, ո՞վ եմ ես, որտե՞ղ եմ ապրում, քիչ-քիչ մեծանում եմ դեպի իմ պետությունը, հայրենիքը՝  նկատի ունեմ Հայաստանն ու Արցախը միասին, հետո հայրենիքիս սահմաններն ավելի եմ մեծացնում, սկսում եմ ճանապարհորդել Հայկական լեռնաշխարհի տարածքով, հետո ծանոթանում եմ իմ մշակույթին, տոներին, քրիստոնեական արժեհամակարգին և այլն»,- ներկայացրեց նա։

Առարկայում մի մեծ բաժին նվիրված է ազգային, եկեղեցական տոներին, ընդ որում՝ մասնագետներն այնպես են կազմել, որ տոներն ուսումնասիրվեն  հերթականությամբ և համապատասխանեն դրանց ժամանակին։

«Մտածում ենք, որ ուսուցիչներն ու աշակերտները պետք է ունենան այն ազատությունը, որ այդ ամբողջն իրենք ուսումնասիրեն այն ժամանակ, երբ որ կգա այդ տոնը, ոչ թե սեպտեմբերին ես կանցնեմ Համբարձման  տոնի մասին, այլ հենց մայիսին՝ տոնի ժամանակ կուսումնասիրեմ, և ոչ միայն տեսական առումով, այլև կսովորեմ  ազգային երգն ու պարն, ու համայնքով, համայնքնը կարող է լինել թե՛ դասարանը, թե՛ դպրոցը, թե՛ գյուղը, դա պետք է նշվի, կիրառվի»,- պարզաբանեց նա։

6-րդ դասարանում առարկան կկոչվի «Ես, իմ հայրենիքը և աշխարհը»։ Ըստ Լիլիթ Մկրտչյանի՝ այստեղ աշակերտները կուսումնասիրեն առաջին քաղաքակրթությունները, այսինքն՝ աշակերտը կսկսի առնչվել աշխարհի հետ,  իսկ արդեն 7-րդ դասարանում առանձին կդասավանդվեն «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն»,  «Հասարակագիտություն» առարկաները։




 

Ավելին այստեղ․․․

դիտվել է 44 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները