Ադրբեջանը լայնածավալ ռազմական սադրանք է պատրաստում հայ-Նախիջևանի սահմանին(տեսանյութ)

Ադրբեջանն արդեն գործի է դրել սահմանային լարվածությունը սրացնող քարոզչամեքենան:

iPress.am-ը տեղեկացավ, որ ռուսական «Реалист» լրատվական կայքը ժամեր առաջ հոդված է հրապարակել, որտեղ նախապես տեղեկացնում է ադրբեջանական մամուլի ինֆորմացիոն սադրիչ «պատերազմի» մասին:

 

Ռուսական լրատվականը ընդգծում է, որ Բաքվի աղբյուրների փոխանցմամբ` Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ սադրանք են նախապատրաստում հայ-Նախիջեւանի սահմանի երկայնքով` զորքերի շփման գծում մարտական գործողություններ սկսելու համար:


Պարզ է դառնում, որ հակառակորդը առաջիկայում տեղեկատվական պատրաստություն կսկսի, այսինքն` կրկնելու է Ապրիլյան պատերազմից առաջ արված մեթոդը։ Մասնավորապես վերջիները ապատեղեկատվություն կտարածեն այն մասին, թե հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է, ավելին` իբր մարտական դիրքեր և քաղաքացիական բնակավայրեր են գնդակոծվում: Դրանից հետո Ադրբեջանը կհայտարարի պատժիչ գործողություն սկսելու մասին` Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ կրակակետերը ճնշելու նպատակով:

Լրատվականն ընդգծում է նաև, որ բանակցությունների  նշաձողն իրենց կողմ ուղղելու նպատակով Ադրբեջանն այսպիսով հակամարտության մեջ ներքաշելու է Թուրքիային, ինչի արդյունքում Ռուսաստանը պետք է միջամտի:

 

iPress.am-ը նկատեց, որ ռուսական լրատվականի նյութից ուղիղ 2.5 ժամ անց ադրբեջանական մամուլն արդեն սկսեց տարածել նույնաբովանդակ հոդվածներ, այսինքն հենց այսօրվանից պետք է պատրաստ լինենք նախահարձակ տեղեկատվական «պատերազմին»:

Փորձը ցույց է տվել, որ ինչեպս նախկինում, այնպես էլ հիմա հակառակորդը չի հաջողելու տեղեկատվական սադրիչ գործողություններում, քանի որ մենք տեղյակ ենք նրանց քայլերի մասին:




Ավելին այստեղ․․․

դիտվել է 148 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները