Նույնն է, թե ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար զենք են ձեռք բերել. վարչապետը` դստեր համար մեքենա գնելու մասին (տեսանյութ)


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին այն մասին, թե իբր իր դստեր համար ձեռք է բերվել ավտոմեքենա: Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ նշել է, որ տեղեկությունները, թե իր ընտանիքի համար Պետական պահպանության ծառայությունը 2019 թվականի արտադրության ավտոմեքենա է գնել, պարզապես անհեթեթություն է:


«ՀՀ վարչապետը և նրա ընտանիքի անդամները «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական պահպանության ենթակա անձինք են: Օրենքը հստակ ասում է, որ վարչապետը չի կարող հրաժարվել պետական պահպանությունից, չեն կարող հրաժարվել ընտանիքի անդամները: Այնտեղ մեկ դրույթ կա, ըստ որի՝ ընտանիքի անդամները կարող են ժամանակավորապես հրաժարվել, սակայն, ընդհանուր առմամբ, ոչ վարչապետը, ոչ ընտանիքը չեն կարող հրաժարվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ըստ օրենքի, Պետական պահպանության ծառայության աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են տրանսպորտային միջոցների կիրառմամբ: Եվ դա ոչ թե որևէ մեկի քմահաճույք է, այլ օրենքի պահանջ: Ծառայության աշխատողները, ովքեր կցված են պետական պահպանության ենթակա անձին, իրենք պետք է շարժվելու տրանսպորտ ունենան:

«Այն, որ իմ ընտանիքի անդամները տրանսպորտային միջոցով են տեղաշարժվում, այդ մեքենան իմ ընտանիքի անդամի համար չի գնված, այլ պետական պահպանության ծառայության աշխատողների համար, որոնք ապահովում են վարչապետի ընտանիքի անդամի, վարչապետի անվտանգությունը: Այսինքն՝ օրենքով սահմանված է, որ այդ մարդիկ ունենան տրանսպորտային միջոց: Նույն տրամաբանությամբ այն ավտոմեքենան, որով ես եմ շրջում, իմը չէ: Այն պետական պահպանության ծառայությանն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Ինչ վերաբերում է ավտոմեքենայի մասին հրապարակված տեղեկություններին, ապա վարչապետը նշեց, որ Պետական պահպանության ծառայությունը 2019 թվականի արտադրության ավտոմեքենա ձեռք չի բերել: Ավտոմեքենաներ ձեռք են բերվել 2018 թվականին, և դա ոչ թե արվել է վարչապետի ընտանիքի անդամների համար, այլ նրանց անվտանգությունը ապահովելու:

«Ինչու են այդ մեքենաները ձեռք բերվել, որովհետև պարտադիր պետական պահպանության ենթակա անձանց թիվն ավելացել է, ի հայտ են եկել նոր մարդիկ, և նրանց պետական պահպանությունը պարտադիր է օրենքով: Հիմա ասել, թե Մարիամ Փաշինյանի համար ավտոմեքենա է ձեռք բերվել, դա նույնն է, ինչ ասել, թե նրա համար զրահաբաճկոններ, զենք են ձեռք բերել»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այն մեկնաբանություններին, թե մինչև թիկնազորը ավտոմեքենայի դուռը չի բացում, Մարիամ Փաշինյանը չի իջնում:

«Նույնն էլ ինձ էին ասում: Ինչ է, «պագոններս» կընկնեի՞ն, որ դուռը բացեի, բայց դա պետական պահպանության ծառայության պահանջն է: Եղել է դեպք, որ մի քանի անգամ ես ինքս եմ դուռը բացել, սակայն ծառայության աշխատակիցները խնդրել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դա չանեմ, իրենք պետք է անեն: Կարծում եմ, որ այս մանրամասները ներկայացնելը կարևոր է»,-ասաց նա:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները