«Տանել չեմ կարողանում «լիրբ» կանանց ու «փամփլիկ» տղամարդկանց». Արմեն Մարգարյան

Past.am-ը գրում է.

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և բավականին սերիալներից հայտնի դերասան Արմեն Մարգարյանը Past.am-ի հյուրն էր:

 

-Խաղում եք «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ , իրականում հավատո՞ւմ եք այն սկզբունքին , որ ժողովուրդը միշտ իմաստուն է ու ճիշտ է իր պահանջմունքներում:

- Եթե պետք է զուգահեռներ անցկացնենք «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության հետ ,
ապա կասեմ, որ ես հավատում եմ մարդու սկզբունքներին և իմաստուն մտքին: Ժողովուրդը ժամանակ առ ժամանակ ծնում է անհատներ, որոնք էլ առաջնորդում և ճանապարհ են բացում դեպի ճշմարտություն , ժողովրդին դուրս են բերում ճգնաժամից : Այդպիսի անհատներ մարդկության պատմության մեջ շատ են եղել , նրանք ժողովրդին տարել են դեպի փրկություն , ինչպես Մովսեսը Աստվածաշնչում:

- Մեր երկրում վերջին մեկ տարում հասարակության մեջ դրական միտում ունեցող ի՞նչ փոփոխություն կնշեք:Картинки по запросу Արմեն Մարգարյան

- Մարդու հանդեպ արժանապատիվ վերաբերմունքի և քաղաքակրթությանը վերադառնալու միտում եմ տեսնում : Վստահում եմ մեր երկրի այսօրվա առաջնորդին:

- Մարդկային փոխհարաբերություններում , որո՞նք են այն կարևոր հատկանիշները ընտանիքում , շրջապատում առողջ հարաբերություններ պահպանելու համար:

- Փոխադարձ հարգանքն ու գնահատելու կարողությունը : Դիմացինի հանդեպ պատկառանքն ու վստահությունը : Հիմնականում այս հատկանիշները պետք է լինեն մեր հասարակական փոխհարաբերությունների հիմնական առաքելությունն ու ապրելաձևը:

- Վերջերս տղամարդու դերը կորցնում է լիդեր լինելու առաջնայնությունը , դրա վատ կողմերը տեսնո՞ւմ եք:

- Շատ կարևոր է, որ տղամարդը միշտ իր դերում լինի , կինն էլ իր տեղում : Քանի դեռ տղամարդը չի ծննդաբերում ես լիդերությունը կորցնելու վտանգ չեմ տեսնում : Սակայն տանել չեմ կարողանում «լիրբ» կանանց ու «փամփլիկ» տղամարդկանց:

Картинки по запросу Արմեն Մարգարյան

- Մի կողմից եվրոպայամետ հայացքներ , մյուս կողմից ավանդապահություն, որը՞ պաշտպանենք , չկորցնելու համար ազգային ինքնությունն ու առաջընթացը:

- Չպետք է մոռանալ, որ մենք որպես ազգ մեր պատմության ընթացքում միշտ էլ հառել ենք եվրոպական արժեքներին: Դեռ հազարամյակներ առաջ մենք ունեցել ենք բարձր մշակույթ և եղել ենք այդ բարձր մշակույթը տարածող ազգ ու պետություն : Ինչպես նաև մեր գիտությամբ եւ ճարտարապետությամբ հարուստ միջնադար և բյուզանդական կայսրությունում եղած մեր առանցքային դերի ու նշանակության մասին : Մեր ազգը եղել է ու կա ազնավազարմ, ինչպես իտալացիներն ու հույները , մենք մեր ունեցած արժեհամակարգը պիտի պաշտպանենք , միաժամանակ այն զերծ պահելով արատավոր սովորույթներից , որը կա ներկայիս Եվրոպայում:

- Ո՞րն է ձեր կերտած սիրելի կերպարը, որտեղ մարմնավորում եք տղամարդու առաքինի տեսակին և որը ուսանելի է հանդիսատեսի համար:

- Քիչ չեն այդ դերերը , որոնք ես խաղացել եմ : Նրանցից ոմանք ուժեղ և առաքինի են եղել , ոմանք խեղճ ու կարեկցանքի արժանի , եղել են նաև կեղծավոր ու խորամանկ կեպարներ ու քանի որ դրանք բոլորն էլ իմ դեմքով , մարմնով են ներկայացել, իմ բերանով են խոսել , նրանք հավասարապես ինձ սիրելի են դարձել : Ամեն դեպքում վերջին կերպարը Մակմերֆինի «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ , այս պահին ինձ հետ է և ես սիրում եմ նրան:

- Արմեն Մարգարյանը երկու որդի է մեծացնում, ի՞նչ հայացքներով եք նրանց դաստիարակում:

- Տղաներս իմ կյանքի լավագույն ստեղծագործություններն են: Երկուսն էլ ուսման մեջ գերազանց են, հիանալի խաղում են բասկետբոլ, նվագում են երաժշտական գործիքների վրա, բացի մայրենի լեզվից գիտեն անգլերեն , ռուսերեն, բայց ազնվությունն ու բարությունն է, որ ինձ նրանցով հպարտանալու առիթ է տալիս:

 

 

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները