Հայ հայտնիներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով

Ամբողջ աշխարհում լայն տարածում գտած կորոնավիրուսը շարունակում է մնալ այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը: Վարակը չի խնայում ոչ քաղաքական գործիչներին, ոչ մարզիկներին, ոչ էլ դերասաններին ու երգիչներին: Մինչ շատերը թերահավատորեն են վերաբերվում վիրուսի գոյությանը, օրեցօր ավելանում է այն հայտնիների թիվը, ում վարակը չի շրջանցել:

 

Առանձնացրել է հայ հայտնիներին, ովքեր վարակվել են կորոնավիրուսով և բարձրաձայնել այդ մասին: Կան նաև մարդիկ, որոնք չեն ցանկացել բարձրաձայնել այդ հարցը։ Հարգելով նրանց ցանկությունը՝ նրանց անունները չենք հրապարակում։

ՀՀ ժողովրդական արտիստ Սոֆի Դևոյանը  ասել էր, որ վարակվել է տան աշխատողից, մեկուսացած է եղել իր սենյակում և կարողացել է այնպես անել, որ ընտանիքի մյուս անդամները չվարակվեն։


Մայիսին Ռուսաստանում կորոնավիրուսով է վարակվել ու ապաքինվել Women’s club-ից Մաշա Մաթևոսյանը: «Ընտանիքով վարակվել էինք, բացի հայրիկիցս, բոլորս տան պայմաններում ենք բուժում ստացել: Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, մենք ապաքինվեցինք»,-ասել է նա:


Դերասան Գոռ Համբարձումյանը հունիսին էր վարակվել կորոնավիրուսով։ «Եթե վիճակս ծանր լիներ, գուցե չհաղթահարեի վարակվելու հանգամանքը, բայց քանի որ ինձ լավ եմ զգում, ոչ մի խնդիր չկա»,-ընդգծել էր նա:


«Կինստագրամ», «Ֆուլ Yere 1» նախագծերից հայտնի դերասանուհի Լիանա Վանոյանի համար հիվանդության ընթացքը բավականին ծանր էր եղել, քանի որ ունեցել էր բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ: Այնուամենայնիվ, դերասանուհին բուժումը ստացել էր տան պայմաններում: «Վատ վիճակս շարունակվեց չորս օր, թուլությունից կորցրել էի նաև խոսելու ունակությունս»,-  խոստովանել էր Լիանան:


Երգչուհի Մարի Ավանեսյանը նույնպես հունիսի վերջին վարակվեց կորոնավիրուսով: Նա այդ մասին հարցազրույցներ տալ խուսափում էր, բայց ինստագրամյան էջում ակտիվ հրապարակումներ էր անում հիվանդության ընթացքի մասին և խորհուրդներ տալիս հետևորդներին: Երգչուհին բուժումը ստացել էր տան պայմաններում և նշել, որ երբ ապաքինվի, հավելյալ մի քանի օր մեկուսացած կմնա։ «Ես գիտեի, որ 14 օր հետո կարելի է տանից դուրս գալ, բայց պարզվում է` 20-30 օր հետո ես համարվում առողջ»,-գրել էր Մարին:









Ավելին այստեղ․․․

դիտվել է 2517 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները