Մենք սիրում ենք նարդի, շաշկի խաղալ, բայց սա շատ լուրջ շախմատի տախտակ է. Արկադի Տեր-Թադևոսյան

Բոլորն էլ տեսնում են, թե ոնց են մեր զինվորները դիրքավորվել այդ հակամարտության ժամանակ, ջախջախել մեր թշնամուն, բայց դա մեզ հույս չի տալիս, որ դա վերջինն է ու դրանով կվերջանա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախի  հերոս, Շուշիի ազատագրության գործողության հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ անդրադառնալով հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում սկսված մարտական գործողություններին։ 

«Հայկական ու ադրբեջանական այդ  հակամարտությունը, կռիվը  երկու պետության մեջ դժվար է գնում։ Ոչ թե երկու պետություն են կռվում իրար դեմ, մի խումբ պետություններ կռվում են մի խումբ պետությունների դեմ։  Մենք ՀԱՊԿ-ի կազմի մեջ ենք, բայց տեսանք, որ ոնց որ թե կողքից է կանգնած։ Ադրբեջանը մտել է այլ խաղի մեջ, իրեն թուրքերն են մտցրել»,- ասաց Արկադի Տեր- Թադևոսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի  և Ադրբեջանի՝ հուլիսի 29-ին մեկնարկող համատեղ զորավարժություններին։

Մեր հարցին, թե Թուրքիան բացահայտ խոսում է Ադրբեջանին աջակցելու մասին, և այս զորավարժությունների ֆոնին Հայաստանը մտահոգվելու պատճառներ ունի՞, Արկադի Տեր-Թադևոսյանը դրական է արձագանքում։

«Տավուշի այս դեպքերը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ը չի աշխատի մեզ հետ, Հայաստանին չի պաշտպանի։ Մենք հասկացանք, թե այնտեղ ինչ պետություններ են, իրենց ղեկավարությունները։ Քննադատում ենք Ռուսաստանին, բայց վատն այն է, որ մենք մեզ չենք քննադատում, մեզ չենք ասում մեր սխալները, մենք այնքան սխալներ ենք թույլ տվել եւ տալիս։ Տեսեք, մեր պատգամավորները՝ երիտասարդ, զարգացած, մի քանի հոգի կան, որ ասում են՝ Ռուսաստանի հետ չպետք է բան անենք, ՀԱՊԿ-ն ի՞նչ է, Գյումրիում ռուսական ռազմաբազան հանեք։ Ես չեմ ասում, որ Ռուսաստանը միշտ մեզ համար դրական դեր է խաղացել, բայց մենք ուրիշ ընկեր չունենք, հասկանո՞ւմ եք»,- ասաց Կոմանդոսը։ Արցախյան ազատամարտի հերոսի դիտարկմամբ՝ Հայաստանը հիմա, կածես թե, միայնակ է մնացել։

«Աստված մեզ ուժ տա, մենք միշտ դժվար ենք ապրել, դժվար պահերին հաղթել ենք, հիմա շատ դժվար պահ է, ու ամեն վայրկյան Թուրքիան իր ծրագիրը կարող է իրագործել։ Հայերն իրեց կոկորդում ոսկոր են... Մենք սիրում  ենք նարդի, շաշկի խաղալ, բայց սա շատ լուրջ շախմատի տախտակ է, որի վրա խաղացողները շատ խելացի են։ Մեր ղեկավարությունը, բանակը, շատ զգույշ պետք է լինեն, պատրաստ լինեն, բայց շատ դժվար է»,- ընդգծեց նա։

Օրերս հրապարակվեց ՀՀ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը՝  ուղղված հրամանատարներին և զինվորներին, որում նշվում է, որ «3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազմարվեստի պատմության մեջ և դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունավետության, հրամանատարների նախաձեռնողականության և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ»։

«Մենք պետք է ավելի զարգանանք, էլի գործողություններ ունենք, ոնց որ թե շատ լավ հիմքի  վրա ենք, և այդ հիմքը պետք է զարգացնենք և ես Օնիկ Գասպարյանի հետ համաձայն եմ», - ասաց նա։

Թե ինչո՞ւ այս անգամ Ադրբեջանն ընտրեց Հայաստանի հետ սահմանը, հարձակվելով՝ Տավուշի ուղղությամբ, Կոմանդոսն արձագանքեց, որ սա  Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ստուգելու համար էր։ 

«Ես էլ եմ դրա մասին մտածել։ Գիտեք, իրենք ուզում էին դուրս գալ ոչ թե Հայաստանի դեմ, այլ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դեմ, տեսնեն՝ իրենք ձայն կհանե՞ն, ի՞նչ քայլեր կանեն ու իրենք հասկացան,  որ ՀԱՊԿ-ն իրենց համար՝ no problem է»,- շեշտեց նա, ապա հավելեց, որ սա փորձ էր  նաև ստուգելու ՀՀ Զինված ուժերի պատրաստվածությունը։

«Իրենք ստացան,  Ալիևը չէր էլ սպասում»,- նկատեց գեներալ Տեր-Թադևոսյանը։

Արցախյան ազատամարտի հերոսը լայնածավալ պատերազմի հավանականություն մինչ այս չէր տեսնում, բայց այս դեպքերից հետո տեսնում է, ասում է՝ այն կարող է մի տեղ պայթել։

«Տավուշի գործողությունները մի հատ շտրիխ են մեծ նկարի։ Մենք չենք կարող ասել, որ Տավուշի դեպքերը սենց եղավ ու․․․ վերջ։ Հաջորդ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարն ի՞նչ ասաց։ Որ պատրաստ ենք, դուք մեր եղբայրն եք։ Այդ հարձակումը փոքր հարձակում  չէր, դա ստուգում էր հետագա իրադարձությունների զարգացման ֆոնին»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից  Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքին և հարցին, թե ի՞նչը կարող է խանգարել Ադրբեջանին այդ քայլին գնալ, Արկադի Տեր-Թադևոսյանը պարզաբանում է, որ քամին հենց այնպես չի փչում, դրանց մասին «օրենքներ» կան,  և այդ այդ «օրենքները» զինվորականները գիտեն ու հասկանում են։

«Քամին գնում է Թուրքիա, հիմա եթե իրենք խփեն ու պայթի, էդ սաղ գնում է Թուրքիա և Թուրքիան դա շատ լավ գիտի։ Բացի այդ կան միջազգային իրավունքներ, օրենքներ, որոնք արգելում են նման բաները։ Այնպես որ դա փուչիկ հայտարարություն էր», - ասաց նա։




Ավելին այստեղ․․․

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները