Իշխանությունների հերթական գազային մանիպուլյացիան

 

 

Հայաստանում գործող արևմտյան ֆինանսավորմամբ իրենց գործունեությունը ծավալող ՀԿ-երը հետևողականորոն հակառուսականություն են տարածում՝ փորձելով այդ ամենը հանրության շրջանում մատուցել իրենց հաճելի սոուսով։ Նշենք, որ որոշ դեպքերում դա նրանց մոտ ստացվում է, և հանրության շրջանում ընթանում է կոնկրետ դեմոնիզացման գործընթաց։

Հիշյալ ՀԿ-երի վառ ներկայացուցիչներից մեկը, որը երկրում ընթացող ցանկացած իրավիճակին փորձում է տալ իր «հեղինակավոր» գնահատականն ու տեսակետը, հերթական անգամ, որպես թեմայի «մասնագետ» ներկայանալով, գնահատականներ է հնչեցրել, թե իբր «ՀՀ-ում գազի գնի բարձրաձման մեղավորը Սերժ Սարգսյանն է, ով Հայաստանը, գազի գնի բարձրացման արդյունքում, հանձնել է ՌԴ-ին»։ 

Հասկանալի է, որ դեմոնիզացման գործընթացում սեփական ձախողումները քողարկելու և թույլ տրված կոտագույն սխալներից շեղելու համար ՀՀ իշխանությունները հրապարակ են իջեցնում նախկինների «թալանչի» ու «կեղեքող» լինելու թեզը։ Սա այն տարբերակն է, երբ յուրաքանչյուր թեմայի հետ կապված պատրաստի «մեղավորը» կա, ուղղակի պետք է նրա մասին բարձրաձայնել և հիշեցնել։ 

Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրները, գազային պայմանագրերի վավերացման ժամանակ նպատակահարմար համարեցին կնքել երկարաժամկետ պայմանագրեր՝ սակայն դա ոչ մի կերպ չկապելով նավթի գների հետ: Հատկանշականն այն է, որ այդ հանգամանքը ռիսկեր էր պարունակում, քանի որ կարող էր ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն, սակայն անցած 7-8 տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ հանգամանքի արդյունքն ավելի դրական է եղել, քանի կարելի էր կանխատեսել։

Միաժամանակ, եթե անդրադառնանք այն տարածված պնդմանը, թե Հայաստանին մատարակարարված գազի գինն ավելի թանկ է, քան ՌԴ-ի կողմից այլ գործընկեր երկրներին մատակարարվող գազը, պետք է նշենք, որ այս պնդումը ևս դասվում է միֆերի շարքին և իրականությանը չի համապատասխանում։ Գազի գինը նկատելի բարձր է Ուկրայինայի, Մոլդովայի, ինչպես նաև Բելառուսի համար։ 

Հայաստանը սահմանին ներկայումս գազը գնում է 1000 խմ-ը 165 դոլարով և վաճառում միջինը՝ շուրջ 255 դոլարով, ասել է թե՝ տարբերությունը 90 դոլար է, որից շուրջ 43 դոլարը՝ ԱԱՀ-ն, հետ է վերադարձվում բյուջե։ Ըստ էության, «Գազպրոմ Արմենիային» փաստացի մնում է մոտ 47 դոլար, որի մեջ 12 դոլարը կորուստն է, 19 դոլարը՝ աշխատավարձը, և մնացած 16 դոլարով պետք է ծածկվեին մաշվածությունը, շահագործումը, շահույթը և այլն։ 

Այդուհանդերձ բնակչության համար Հայաստանում գազի գինը ի համեմատ եվրոպական երկրների բավականին ցածր է: Նշենք հատկանշական մի քանի փաստեր, որոնք կապացուցի, թե որքան բարձր է գազի սակագները եվրոպական երկրներում։ Քչերը գիտեն, որ բնակիչների համար գազի ամենաբարձր սակագինը Շվեդիայում է, 1000 խմ-ն գազն արժե 1318,3 դոլար, իսկ ամենաէժանը Ղազախստանում է՝ 54,8 դոլար: Եվրոպական երկրներում գազի միջին սակագինը կազմում է 578,2 դոլար՝ գրեթե կրկնակի ավելի բարձր, քան Հայաստանում:

Ըստ էության, կարող ենք փաստել, որ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն չեն կատարել իրենց նախընտրական խոստումները (գազի գնի աննախադեպ իջեցում, հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի խորացում), այլ հակառակը՝ գոյություն ունեցած հարաբերությունները գրեթե ամբողջովին փչացրել են՝ ՀՀ-ին կանգնեցնելով փակուղու առաջ։ 

Հայաստանում գազի գնի շուրջ բանակցությունների փաստացի տապալումը քաղարկելու համար փաստացի հերթական անգամ փորձ է արվում դիմել հարազատ դարձած մանիպուլյացիոն մեթդների, սակայն ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս պարագայում էլ պարզ հաշվարկներն ու փաստերն ապացուցում են, որ դրանք չափազանց պարզունակ ու սին են։ 

Անդրանիկ Կարապետյան

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները