Փոխանակ օգտվեն պոտենցիալից, խանդի տեսարաններ են սարքում

Իշխանության ճյուղերից ժողովորդավարական համակարգերում իր առանձնահատուկ դերակատարությունն ունի օրենսդիր մարմինը։ Դա հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնցում գործում է խրհրդարանական կառավարման համակարգը։ Իսկ պառլամենտում ներկայացված անձանց պրոֆեսիոնալիզմը պետք է լինի շատ բարձր մակարդակի, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն զբաղվել օրենսդրական գործունեությամբ, այլև ի վիճակի լինեն ներկայացնել երկիրն արտաքին աշխարհում։ Այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ ժամանակի ընթացքում օրինաստեղծ գործառույթներին զուգահեռ ընդլայնվել է խորհրդարանների գործունեության դաշտը նաև արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում։ Եվ պատահական չէ, որ այսօր միջազգային ասպարեզում լայն տարածում է ստացել «խորհրդարանական դիվանագիտություն» եզրույթը, որը միջազգային հարաբերությունների բառապաշար է ներմուծվել ամերիկացի գիտնական և դիվանագետ Ֆիլիպ Ջեսսապի կողմից։ Խորհրդարանական դիվանագիտությունն ընդհանուր իմաստով ներառում է միջազգային հարաբերությունների ոլորտում խորհրդարանների պարտականությունները և գործողությունները։ Արտաքին քաղաքականության մեջ խորհրդարանի ներգրավվածությունը կապված է իշխանության այդ մարմնի ներկայացուցչական բնույթի հետ, և այն նախատեսում է ակտիվ աշխատանք ինչպես ինչպես տարբեր երկրների խորհրդարանների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Եվ պատահական չէ, որ շատ հաճախ խորհրդարանական դիվանագիտության խողովակով կարող են ամենատարբեր հարցեր բարձրացվել կամ լուծվել։ Ներկայումս Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկված ռազմական հարձակումների ֆոնին առավել քան կարևոր է Հայաստանի համար ռազմական հաջողությունների ամրագրումը նաև դիվանագիտության ասպարեզում։ Սակայն Հայաստանի կողմից Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի դեմ դիվանագիտական պայքարը բազմավեկտոր բնույթ է ստացել, քանի որ այդ երկրները միջազգային ասպարեզում տարբեր ուղղություններով բացահայտ հակահայկական քարոզչություն են իրականացնում։ Եվ այս պայմաններում ողջ աշխատանքը չի կարող մնալ միայն արտաքին քաղաքական գերատեսչության ուսերին, և այստեղ իր ուրույն դերը և ասելիքը պետք է ունենա խորհրդարանական դիվանագիտությունը, սակայն մեր պառլամենտականների պրոֆեսիոնալիզմը, ունակությունները, փորձը թույլ չեն տալիս արդյունքներ ունենալ այս ասպարեզում։ Մեծ հաշվով խորհրդարանական դիվանագիտության հարթակում մեր ձախողումն ակնհայտ է։ Եվ ոչ միայն այս օրերին: Դա է պատճառը, որ տարբեր խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների կողմից չկան Հայաստանին սատարող հայտարարություններ։ Իսկ «սախալինյան» մասշտաբի այն առանձին պատգամավորների հայտարարություները, որոնք իշխանական պատգամավորները ամեն կերպ փորձում են ներկայացնել որպես խորհրդարանական դիվանագիտության հաղթանակ, քաղաքական առումով չնչին նշանակություն ունեն։ Եվ ահա խորհրդարանական դիվանագիտության վակուումը լցնելու նպատակով է, որ գործի են անցել արտոխորհրդարանական ուժերը։ Իսկ այս ասպարեզում հատկապես ակտիվ է Հանրապետական կուսակցությունը, որի ներկայացուցիչները տարիների ընթացքում խորհրդարանական տարբեր հարթակներում աշխատանքի արդյունքում ոչ միայն մեծ փորձ ու գիտելիքներ են ձեռք բերել, այլև ստեղծել են կապեր տարբեր գործընկերների հետ։ Եվ պատահական չէ, որ այս կուսակցությունը սերտ կապերի մեջ է իր միջազգային գործընկերների հետ, նրանց համապատասխան տեղեկատվություն է տրամադրում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործելակերպի մասին և այդպիսով նաև մեզ ձեռնտու կարծիք ձևավորում նրանց մոտ։ Արտախորհրդարանական ուժերից այս օրերին ակտիվ է նաև ՀՅԴ-ն, ինչը լիովին տրամաբանական է, քանի որ այս կուսակցությունը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև ամուր դիրքեր ունի սփյուռքի բազմաթիվ համայանքներում։ Իսկ սփյուռքի հետ աշխատանքն այս օրերին առավել քան կարևոր է, քանի որ սփյուռքի ներուժը անհրաժեշտ է օպտիմալ ձևով օգտագործել արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը հասնելու նպատակով։ ՀՅԴ-ի հովանու ներքո են գործում նաև Հայ դատի գրասենյակները, որոնք պաշտպանում են հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները և աշխատանքներ են տանում տարբեր երկրների պաշտոնական շրջանակների՝ այդ թվում և խորհրդարանականների հետ Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը հակազդելու նպատակով։ Մի խոսքով, այս իրավիճակում արտախորհրդարանական ուժերի ունեցած պոտենցիալը հնարավորինս օգտագործվում է հենց ընդդիմության շնորհիվ, իսկ ահա իշխանությունները բացարձակ ցանկություն չեն դրսևորում օգտվել այդ պոտենցիալից։ Ընդհակառակը, երբեմն նույնիսկ խանդի տեսարաններ են սարքում, արդյունքում դարձյալ թիրախավորելով նույն ընդդիմությանը:

Արտակ Գալստյան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները