Նոր մանրամասներ ԱՄՆ-ում սպանված Արմեն Սահակյանի գործով

Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ ԱՄՆ-ի Բրբանք քաղաքում սպանվել է գործարար Արմեն Սահակյանը եւ ծանր վիրավորում ստացել վերջինիս կինը՝ Դիաննան: Կնոջ կյանքը բարեբախտաբար հաջողվել է փրկել: Freenews-ը նոր մանրամասներ է պարզել դեպքի հետ կապված: 

Երեկ երեկոյան երկու վարձկան մեքսիկացիներ ներխուժել են Սահակյանների առանձնատուն, որտեղ վարձկաններից մեկը կրակել եւ սպանել է ընտանիքի հորը, Սահակյանի կինը՝ Դիաննան արագ կողմնորոշվել է եւ ամուսնու ատրճանակով կրակել եւ սպանել է ամուսնուն սպանողին: Դժբախտաբար, երկրորդ վարձկանն իր ատրճանակով կրակել է կնոջ որովայնի հատվածին՝ այդպիսով ծանր վիրավորում հասցրել վերջինիս եւ փախել դեպքի վայրից: Ըստ մեր տեղեկությունների երկրորդ վարձկանին մինչ այս պահը չի հաջողվել հայտնաբերել: 

Դժբախտ դեպքի մասին լուրի հրապարակումից մինչ այս պահը չեն դադարում շրջանառվել դեպքի պատճառների մասին տարատեսակ վարկածները, դրանցից մեկով՝ ոմանք պնդում են, թե Սահակյանն ԱՄՆ-ում եւս բիզնես գործունեություն էր ծավալել եւ հարձակումը եղել է իր տեղի մրցակիցներից մեկի պատվերով: Մեկ այլ վարկածով պատվերը եղել է Երեւանից, իսկ պատվիրատուն տարիներ առաջ կռվի ժամանակ Սահակյանի կողմից սպանված տղայի կինն է, նպատակը՝ վրեժխնդրություն: Ասում են, թե կինը ամուսնու հուղարկավորության ժամանակ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ երդվել է, որ սպանել է տալու Սահակյանին, այդ է պատճառը, որ շատերը հավատում են այդ վարկածին:





Ավելին այստեղ․․․

դիտվել է 1326 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները