«Հրապարակ». Մրցույթներին մասնակցում են կեղծ բանկային երաշխիքներով

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության պահանջով ասֆալտի տեխհսկողությունն անցած տարվանից խստացվեց․ որպես բանկային երաշխիք՝ աստղաբաշխական թվեր են մուծվում, հաճախ կազմակերպությունները մրցույթներին մասնակցում են կեղծ բանկային երաշխիքներով, մասնակիցներից ամենաակտիվը Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն էր՝ նրա հետ փոխկապակցված կազմակերպություն․ երբ սա բացահայտեցինք, մրցույթները չեղարկվեցին, նոր մրցույթներ հայտարարվեցին»,- ասաց Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:

 
Հաղթողներ կա՞ն։ «Մրցույթները կայացել են, այդ թվում եւ՝ Երեւանի ասֆալտապատման մրցույթը։ Մրցույթներում, որպես օրինաչափություն, հաղթում է մի կազմակերպություն, որը բավարար ֆինանսական միջոցներ չունի, կոնկրետ` Երեւանի  դեպքում վճարել է ավելի քան 38 մլն բանկային երաշխիք, որի դիմաց այդ` «Ինժեներիգ» ՍՊԸ-ն  պետք է ստանա ընդամենը 33 մլն դրամի պայմանագիր, բայց քանի որ այդ կազմակերպությունը  փոքր կամ միջին բիզնեսի շկալայում է, ոլորտի մասնագետների մոտ կան կասկածներ, որ տեխհսկողության բանկային վճարումները վճարում են բուն շինարարները, որոնց նկատմամբ պետք է հսկողություն իրականացվի։ Այսինքն, պատշաճ վերահսկողության մասին խոսք չի լինի․ ուզեցին լավ, ստացվեց՝ ինչպես միշտ։ Կառավարությունն իմիտացիա արեց, թե հսկողության պայմանները խստացվում են, սակայն ռեգրես գրանցվեց. այն ժամանակ տեխասմոտրը գոնե կախում չուներ շինարարից։ Ըստ ոլորտի փորձագետների, շինարարներն աշխատում են մի քանի բանկերի հետ եւ նույն գույքը գրավադրում են տարբեր բանկերում»: Ո՞վ է հսկելու այդ ամենը։ «Ոչ մեկը, մանավանդ որ բանկերն էլ են ներգրավված. Իսկ ոստիկանության 6-րդ վարչությունն էլ զբաղված է ընդդիմադիր գործիչների վարորդների աշխատավարձով, եւ այս կարեւորագույն խնդիրը դուրս է մնացել վերահսկողությունից»:
դիտվել է 43 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները