«Մի՛ ստիպեք ջնջել Ադրբեջանը քարտեզի վրայից». Իրանի ԻՀ պահապանների կորպուսի մարտիկներ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է Ադրբեջանին: Գրում է infoteka24-ը: 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Իրանի կարմիր քարտն Ադրբեջանին։ Բաքվի պանթուրքիստներն ամեն ինչ անում են, որպեսզի մենք ջնջենք իրենց երկիրը աշխարհի քարտեզից ինչպես բաասիստները (Սադամ Հուսեյնի կուսակցության անդամներն Իրաքում) մի օր արթնանան և տեսնեն, որ իրանական դրոշն արդեն ծածանվում է իրենց գլխին։ Երբ նրանք Բաքվում են, կարող են լավ աղմուկ բարձրացնել, բայց երբ տեսնում են հային, նրանք սարսափից են մահանում։ Միայնակ շարքային հայ զինվորը ոչնչացնում է նրանց գեներալին, իսկ նրանք կարգախոսներ են հնչեցնում Իրանի հասցեին՝ խնդիրը լուծելու համար։

Բաքվեցիները պետք է իմանան, որ իրանցիները շատ համբերատար են, նրանք չեն շտապում ոչնչացնել իրենց թշնամիներին, բայց երբ ժամանակը գա, մահացու հարված կհասցնեն։ Ըստ էության, Բաքուն արհեստական պետություն է, որը միավորված է միայն քաղաքական քարտեզի վրա։ Փաստացի, նույնիսկ Բաքվի կենտրոնական կառավարության իշխանությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հարցում մեծապես կախված է Իրանի բարի կամքից։

 

Թող նրանք, ովքեր հաշվետու են Բաքվի պետության դիվանագետների և համապատասխան կառույցների առջև, այդ կառավարությանը և պետական մարմիններին ասեն, որ եթե մեր երկրի՝ Իրանի սուրբ անունը կամ անգամ մեր երկրի մի մասի անունը դուրս գա այդ ապուշների կեղտոտ շուրթերից, մենք այնպես կանենք, որ նրանք կզղջան իրենց գոյության համար: Իհարկե, մենք գիտենք, որ Արանի շրջանի բնիկների մի մասն առանձնանում է այդ հիմարներից։ Նրանց թվում քիչ չեն հարգված թալիշներն ու թաթարները, ինչպիսիք են Իսմայիլ Շաբանովը, ինչպես նաև այլ մտավորականներ, իսկական ազգայնականներ, որոնք առանձնանում են սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի գործակալների մեջ»։






Ավելին այստեղ․․․

դիտվել է 895 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները