Ուկրաինան պետք է մնա չեզոք․ Գերագույն ռադայի պատգամավորը քննադատել է ԱԳՆ հայտարարությունը

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագծի հեղինակ Անտոն Պոլյակովը խստորեն քննադատել է այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տելեգրամի էջում պատգամավորը իր հայտարարության մեջ ցավով նշել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվել է և առկա է առճակատման իրական վտանգ։

«Տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հարվածներ հասցնել Հայաստանի ատոմակայանի ուղղությամբ, ինչը կարող է բերել սարսափելի աղետի: Հուսով եմ, որ պաշտոնական Բաքուն կհետևի առողջ բանականությանը և թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում»,- ասել է պատգամավորը։

Անտոն Պոլյակովը կոչ է անում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության դիվանագետներին խոսել ռացիոնալ դիրքերից, կողմերից մեկի աջակցության համար անիմաստ հայտարարություններն արդեն հասցրել են լուրջ դիվանագիտական սկանդալի:

«Ոզում եմ հիշեցնել պարոն Կուլեբային (Ուկրաինայի ԱԳ նախարար-խմբ.), որ նրա գերատեսչության հիմնական գործառույթը միջազգային ասպարեզում երկրի կարգավիճակի բարձրացումն է, և ոչ թե հակառակը։ Սադրանքներ և սխալներ չպետք է լինեն: Ուկրաինան պետք է մնա չեզոք», – ասել է քաղաքական գործիչը:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները