Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն պայքարը


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի շրջանակում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ հյուրընկալության համար՝ նախարարը տեղեկացրել է, որ 7-րդ նստաշրջանից հետո, վերջին 2 տարիների ընթացքում, Հայաստանը քաղաքական և ինստիտուցիոնալ առումով անցում է կատարել դեպի ժողովրդավարություն՝ հատկապես տարբեր մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարի ու կանխարգելման առումով: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նոր Կառավարության գործունեությունը նվիրված է կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, կայուն հասարակության կառուցմանն ու հավելել, որ 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային և տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից գնահատվել են իրապես ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական:

Նախարարը, մասնավորեցնելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքները, ներկայացրել է 2017 թվականի համեմատ 2018թ-ին կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի վիճակագրությունը, ըստ որի՝ այն աճել է 60%-ով, ինչպես նաև ինստիտուցիոնալ առումով ձեռնարկված միջոցառումները՝ Հակակոռուպցիոն ռազմավարության ընդունում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծում, ՀԿ-ների և միջազգային գործընկերների առաջարկությունների հիման վրա կատարելագործված հայտարարագրման գործընթաց, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակում ու իրականացում, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի ներդրում և ազդարարների պաշտպանության օրենսդրական երաշխիքների ապահովում և այլն:


Հակակոռուպցիոն պայքարում ՀՀ արդարադատության նախարարն ընդգծել է նաև իրավական ակտերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածության ապահովման ու կրթական և իրազեկման միջոցառումների իրականացման կարևորությունը:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ռուստամ Բադասյանը հատկանշական է համարել նաև UNCAC- ի սկզբունքների հիման վրա մշակված, Կառավարության կողմից օրեր առաջ ընդունված ու Ազգային ժողով ուղարկված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի մշակումը, որով նախատեսված իրավական մեխանիզմը թույլ կտա բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվի օրինական եկամտի աղբյուրներով:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները