ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատանքների մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնում է․

«Ինչ աշխատանքներ է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն 2020 թվականի առաջին կիսամյակում:

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից 2020 թվականի առաջին կիսամյակում իրականացված ծրագրերի և ընթացիկ մշակումների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն

Կազմակերպվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի համագործակցությամբ անցկացվող Գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթը, որում փոխվել է աշխատավարձային ֆոնդը` նախկին 70000 դրամ միջին աշխատավարձի փոխարեն ավելանալով մինչև 100000 դրամ: Մրցույթի շրջանակներում ստացվել են 188 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:

Առաջին անգամ կազմակերպվել է «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթ: Մրցույթի նպատակն է՝ մեծացնել հասարակական և հումանիտար գիտություններում միջազգային համագործակցության մակարդակը, ինչպես նաև նպաստել միջազգային լավագույն ստանդարտներով գիտական հետազոտությունների իրականացմանը: Մրցույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նախատեսված է աշխատավարձային բարձր ֆոնդ` միջինում 150000 դրամ, ինչպես նաև պարտադիր պայման է հանդիսանում խմբի անդամների և խորհրդատուի փոխադարձ այցելությունները: Մրցույթի շրջանակներում ստացվել է 75 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:

ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ համագործակցությամբ կազմակերպվել է երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթը, որի շրջանակներում ստացվել են 49 հայտեր: Ֆինանսավորման են երաշխավորվել 10 հայտեր, ինչը 2.5 անգամ ավելի է նախորդ մրցույթների համեմատ:

Լիովին վերանայվել է ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիրը, որը նախկին 1 տարվա փոխարեն այժմ հայտարարվել է 3 տարի տևողությամբ: Յուրաքանչյուր հաջորդ տարի ծրագրի շարունակության համար պահանջվում են անգլերեն լեզվի իմացության ավելի բարձր մակարդակ և հրապարակումներ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում: Ծրագրի շրջանակներում տրամադրվում է աջակցություն ինչպես աշխատավարձի տեսքով (մինչև 150000 դրամ), այնպես էլ հետազոտության կարիքներից բխող ծախսերի համար: Նախատեսված է նաև հավելավճար գիտական ղեկավարի համար: Մրցույթը ներկայումս ընթացքի մեջ է, վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 17-ը:

Հայտարարվել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ընտրության մրցույթ, որի շրջանակներում բարձրացվել է միջին աշխատավարձի չափը, ինչպես նաև հետազոտության իրականացման համար սարքերի և նյութերի ձեռք բերման համար նախատեսվող հատկացումները: Մրցույթի մասնակցության պայման է հանդիսանում դրամաշնորհի շրջանակներում պետական բյուջեից հատկացման առնվազն 25% -ի չափով ոչ բյուջետային միջոցներից համաֆինանսավորման առկայությունը: Նախագծի շրջանակներում որոշակի հետաքրքրություն է ցուցաբերել ՀՀ ԷՆ-ը: Մրցույթի շրջանակներում ստացվել են 19 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:

Առաջին անգամ հայտարարվել է «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթը, որն աննախադեպ է մեկ ծրագրին հատկացվող ֆինանսավորման ծավալներով: Մրցույթի նպատակն է՝ ՀՀ-ում նշված մասնագիտություններով հետազոտություններ իրականացնող խմբերի ձևավորումը: Մրցույթի շրջանակներում պարտադիր պայման է հանդիսանում ոլորտի հեղինակավոր խորհրդատուի առկայությունը, ինչպես նաև պարտադիր փոխադարձ այցելությունները: Մրցույթի ժամանակ առաջին անգամ կիրառվում է հաշվետվության ազդեցության մեխանիզմը խմբի անդամների կողմից հետագա դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատականների վրա: Մրցույթը ներկայումս ընթացքի մեջ է, վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 24-ը:

Հայտարարվել է կին գիտական ղեկավարների առաջխաղացման դրամաշնորհային ծրագիրը: Մրցույթի արդյունքում կֆինանսավորվեն արդյունավետ աշխատող կանանց ղեկավարությամբ հետազոտական խմբերը: Որպես մրցույթի պահանջ դրվելու է արտերկրի խորհրդատուի ներգրավումը և փոխադարձ այցելությունները: Առաջին անգամ, որպես Մրցույթի պայման սահմանվել է իրականացվող հետազոտության վերաբերյալ գիտահանրամատչելի նյութերի ստեղծումը և տարածումը:

Մշակվում է երիտասարդ ղեկավար ունեցող խմբերի առաջխաղացման դրամաշնորհային ծրագրի հրավերի փաթեթը: Ծրագրի շրջանակներում աջակցության կարող են հավակնել երիտասարդ ղեկավար (ատենախոսության պաշտպանությունից հետո 2-7 տարի) ունեցող արդեն ձևավորված գիտահետազոտական խմբերը կամ լաբորատորիաները:

Մշակվում է գիտահետազոտական խմբերի ամրապնդման դրամաշնորհային ծրագրի հրավերի փաթեթը: Ծրագրի շրջանակներում աջակցության կարող են հավակնել այն ղեկավարները իրենց արդեն ձևավորված գիտահետազոտական խմբերով կամ լաբորատորիաներով, ովքեր ատենախոսության պաշտպանությունից հետո ունեն 7-12 տարի աշխատանքային փորձ, գիտական ծրագրերի ղեկավարման և ինքնուրույն աշխատելու պատմություն:

Լրամշակվում է խոշոր գիտական սարքավորումների ձեռք բերման մրցույթի հրավերի փաթեթը, որի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու ձեռք բերվող սարքերի համատեղ օգտագործելիության նախադրյալների ապահովմանը, ինչպես նաև սարքը ձեռք բերող կազմակերպության նմանատիպ սարքերի հետ աշխատելու փորձառությանը:

Մշակվում է փորձարարական լաբորատորիաների առաջխաղացման ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի արդյունավետ աշխատող լաբորատորիաներին` իրենց ենթակառուցվածքների արդիականացման համար, ինչը կնպաստի դրանցում իրականացվող հետազոտությունների մակարդակի բարձրացմանը:

Վերանայվելու է թեմատիկ մրցույթին մասնակցության տրամաբանությունը` դնելով ղեկավարի արդյունավետ աշխատանքի նկատմամբ մուտքային պայմաններ, ինչպես նաև նոր մրցույթների տրամաբանությամբ` դրվելու են թեմայի ավարտին ներկայացվող գիտական արդյունքի որակական պահանջներ:

Գիտության կոմիտեում 2020 թվականի սկզբից իրականացվում են հայտերի և հաշվետվությունների ներկայացման միասնական համակարգի (grants.scs.am) բարելավման գործողություններ:
• փոփոխվել են համակարգում գրանցվելու պայմանները. այսուհետ միևնույն անձը կարող է ունենալ միայն մեկ օգտահաշիվ,
• առաջիկա բոլոր մրցույթներն իրականացվելու են առցանց եղանակով,
• ներդրվել է նույնականացման համար (DOI) ունեցող հոդվածների ներմուծման ավտոմատացված համակարգը,
• մշակվում է հաշվետվությունների առցանց ընդունման գործիքակազմը,
• իրականացվում է կազմակերպությունների հաշվետվությունների և հայտերի ընդունման orgs.scs.am հարթակի ինտեգրումը grants.scs.am հարթակին, որի միջոցով հնարավոր կլինի իրականացնել նաև գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվետվությունների և բազային ֆինանսավորման հայտերի առցանց ընդունումը»:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները