Հայաստանը նոր դեր կստանձնի տարածաշրջանային անվտանգության հարցում

Արդյո՞ք վերջին օրվա սահմանային միջադեպը Ադրբեջանի ներքաղաքական խնդիրների համատեքստում է տեղավորվում։ Եվ արդյո՞ք վերջին օրերին գործընկեր պետությունների հետաքրքրությունը ՀՀ պաշտպանության վերաբերյալ առնչություն ունի միջադեպի հետ։ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունությունը հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ անվերապահ աջակցություն են հայտնում Ադրբեջանի գործողություններին»,- այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած գործողություններին: Անվիճելի է, որ Ադրբեջանում համավարակով պայմանավորված ձախողումները քողարկելու, միջկլանային ինտրիգները չեզոքացելու, հանրությունը իշխանության շուրջ համախմբելու խնդիրներ կան։ Սակայն, նկատենք՝ միջադեպը տարածաշրջանի անվտանգությանն է առնչվում, ինչպես իրավացիորեն նշում է վարչապետը։ Այս համատեքստում դիտարկելու պարագայում հարկ է առանձնացնել մի քանի բան։ Հունիսի 19-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլև մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր։ Այնուհետև հանրային քննարկման առարկա դարձավ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի թեման։ Անցած շաբաթ տեղի ունեցան ՀՀ Պաշտպանության նախարարի հանդիպումները ԱՄՆ-ի, ՉԺՀ-ի դեսպանների հետ, ԳՇ պետի հանդիպումը և ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ, «Իմ քայլի» հանդիպումը ՌԴ դեսպանի հետ։ Համադրելով այս դետալները, ինչպես նաև վարչապետի՝ Թուրքիայի արձագանքին վերաբերյալ վերոնշյալ դիտարկումը, կարելի է նկատել, որ մեր տարածաշրջանի անվտանգության և զարգացման հարցում, իրոք, ինչ-որ վերադասավորումներ, վերադիրքավորումներ, վերաիմաստավորումներ են նախապատրաստվում։ Վերջին օրվա սադրանքի միջազգային արձագանքը, հավանաբար, կհնչի առաջիկա օրերին-ժամերին և կպարունակի ակնարկ, թե ինչ է փոփոխվելու մեր տարածաշրջանում։ Լավատեսական կանխատեսմամբ՝ տեսանելի ապագայում կկնքվեն տարածաշրջանին առնչվող միջազգային նոր պայմանագերեր, որոնց ուժով Հայաստանն, իրոք, լուրջ դերակատարում կստանձնի տարածաշրջանային անվտանգության հարցում։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այս հնարավոր զարգացումը կանխատեսելով և հնարավոր վերափոխումների պարագայում անամասն չմնալու հավակնությամբ են սադրանք հրահրում հայ-ադրբեջանական սահմանին։

Թաթուլ Մկրտչյան

դիտվել է 85 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները