Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար, բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու․ Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

 
«Մոտ մեկ ամիս առաջ մի հետաքրքիր իրավիճակում էի։ Ուրեմն կարծիքս ու դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար մի դաշտից ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս: Այդպես լավ լինի։ Հանգիստ փորձեցի բաց բացատրել, հուսով եմ` հասկացվել եմ։ Ու շնորհակալ եմ, որ գոնե ուղիղ ասեցին` հենց ինձ։

Մոտ երկու շաբաթ առաջ էլ արդեն այլ դաշտից նույն բանի համար նույնն ասեցին։ Ամիսներ առաջ էլ այս դաշտում էի «բացատրվել», ցավոք, մինչև վերջ փաստորեն չէի ընկալվել, քանի որ կրկնեցին, այս մի դեպքում միջնորդված` այն էլ միջազգային կազմակերպության միջոցով: Նժարի մյուս կողմում շատ հարազատ մարդիկ էին` հեռացա: Հուսամ` հիմա լավ կլինի։

Հիմա մտածում եմ` ստացվում է, որ մարդկանց փաստարված խոսքը ստիպում է ոչ թե մեկ անգամ էլ վերաիմաստավորել իրենց արարքները, այլ դրդում է ճանապարհներ գտնել զրկելու խոսք հնչեցնողին մի բանից, որը նույնիսկ իրենք չեն տրամադրել։

Հա, երբ ասում եմ հեռացա, այլ բան չմտածեք, ես Հայաստանից (ՀՀ ու ԱՀ) չեմ հեռանում, ՄԶՄԿ-ից չեմ հեռանում, այլ հասարակական աշխատանքներից չեմ հեռանում։ Ես Թևանն եմ, Թևան Պողոսյանը, Ժիրայր Պողոսյանի տղան, որն այլ դաստիրակություն է ստացել ու չի փախնում երբեք, առավել ևս` իր արժեքային դաշտից։ Պարզապես ընդունում եմ, որ միգուցե ոչ բոլորին եմ կարողանում ճիշտ բացատրել, որ իմ ազատությունը, իմ միտքն ու իմ խոսքը չի պայմանավորվում իմ զբաղեցրած հանրային դիրքով, այլ միայն իմ մտածելակերպով, հարգանքով բոլորի սկզբունքների ու տեսակետների հանդեպ և մարդկային ջերմությամբ առ այն, որ շրջապատում բոլորը հաջողության հասնեն։ Ես հարգում եմ կողքինիս, քանի որ ցանկանում եմ, որ նա էլ հարգի իմ սկզբունքներն ու տեսակետը։

Հարցս մնաց օդում կախված։ Ուեմն ի՞նչն է, որ պակասում է, որպեսզի հարաբերվելու վարքագիծն այսպես չընթանա: Մեկ շաբաթ մտորելով, մեր արժեքների դեմ այս վերջին երկու օրերին կատավողին հետևելով՝ ինձ թվում է գտա պատասխանը: Սերը։ Սերը, որի հիմքում ընկած են մեր հավատքը, մեր արժեքներն ու մեր ինքնությունը։

Ինձ համար այլևս զարմանալի չէ, թե ինչու է այսպիսի արշավ սկսվել հայ, հայկական, հայաստանյան հասկացությունների դրսևորումների հանդեպ։ Մենք մերը երբեք չենք սիրում` սկսած բրենդերից մինչ իշխանություն, անցած պատմությունից մինչ սեփական ձեռքերով կերտած հաղթանակներ։ Արտասահմանցիների ցանկությունները հաճախ ավելին են, քան մեր սեփական շահերը։ Այլոց հերոսներն ավելին են, քան մերը։ Միջազգային կազմակերպությունների նպատակներն ավելին են, քան դրկից հայաստանցու լավ լինելը։ Նույնիսկ սեփական ընդդիմադիրն ավելի մեծ զրկանքների է արժանանում, քան այլ երկրների ընդդիմադիրները, որոնք մեծ հաշվով թքած ունեն մեզ վրա։ Հասկանում եմ, որ կհակադարձվի` բա թալանը, բա կոռուպցիան, բա… Նույնիսկ այս հարցում, այլոց թալանին դիմանում ենք, այլոց կոռուպցիան հանդուրժում ենք… դե մենակ չասեք, որ այդպես չի. այլ պարագայում այսքան արտագաղթ չէր լինի` այն էլ այնպիսի երկրներ, որտեղ այս հարցում հաստատ մեզանից լավը չեն։ Մի տեսակ տեր չենք ցանկանում լինել մերինին։

Սեր եմ մաղթում բոլորիս։ Իրար մի՛ ասեք՝ հեռացի՛ր, իրար ասե՛ք՝ մնացե՛ք և միացե՛ք։ Համաճարակն էլ կհաղթահարենք ավելի հեշտ, եթե իրար հանդեպ սիրով լցված լինենք։ Իրար ցավ զգանք։ Սիրենք մեր հաղթանակները, սիրենք մեր հավատքը, սիրենք մեր արժեքները, սիրենք մեր մեջ հայկական ինքնությունը, սիրենք մեր Հայրենիքը։
Հպարտ լինենք, որ հայ եք, ՀՀ կամ ԱՀ քաղաքացիներ, Հայաստանի հայկական տերը։

Հ.Գ. Ես չունեմ քաղաքական նախասիրություն ներկա քաղաքական ներկապնակում։ Անկուսակցական եմ եղել ու կամ ու միակ «կուսակցությունս» էլ իմ գաղափարակից ՄԶՄԿ թիմն է։ Այո, ես Թևանն եմ, Թևան Պողոսյանը, Ժիրայր Պողոսյանի տղան, ով այլ դաստիարակություն է ստացել ու չի փախնում երբեք, ինչպես նաև չի փոխում իր արժեքային դաշտը։ Միանգամից ասեմ` հիասթափված չեմ, ամեն ինչ շատ լավ հասկանում ու հանգիստ ընկալում եմ, նաև հիասթափված չեմ, քանի որ ՄԶՄԿ-ում հիասթավել պարզապես չի լինում։

Հ.Գ.Գ. Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար` լի հույսերով, փոփոխությունների համար։ Բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու կամ ասելու։ Իսկ ասելու արժեքը երկու բանի մեջ եմ միշտ տեսել։ Ասել` աչքերի մեջ նայելով, ու լինել ազնիվ ինքդ քո արժեքների ու ապագայի հանդեպ։ Իսկ գործել` ապագա ստեղծելով։ Սոկրատեսը խոսք ունի՝ փոփոխությունների գաղտնիքը նորը ստեղծելու վրա կենտրոնանալու, ոչ թե հնի հետ կռվելու մեջ է»։

Հ.Գ.Գ.Գ. Ու իմ ասած դուխով»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները